«Վանաձոր-Քիմպրոմ»-ը կվերսկսի մի շարք քիմիական պարարտանյութերի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության եւ Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարները հուլիսի 3-ին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր, որով կաջակցեն «Վանաձոր-Քիմպրոմ» ՓԲԸ-ին` քիմիական պարարտանյութերի արտադրությունը վերսկսելու հարցում:Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ընկերությունը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել «Կարբամիդ» 46 տոկոս ազոտի պարունակությամբ, «Ամոնիումի սուլֆատ» 20-20.5 տոկոս ազոտի պարունակությամբ եւ կալիում պարունակող պարարտանյութերի արտադրություն:

«Վանաձորի քիմպրոմ»-ը հիմնադրվել է 1929 թվականին: Առաջին արտադրանքը կիրն է եղել: Շահագործումից որոշ հզորությունների դուրս բերմամբ հանդերձ, ձեռնարկությունը կարողացել է ոչ միայն պահպանել արտադրության հիմնական ուղղությունը, այն է` ամոնիակ-մելամինի արտադրության ցիկլը, սինթետիկ կորունդների, հատուկ տեսակների բյուրեղների արտադրությունը, այլեւ ձեռնամուխ է եղել երկարաժամկետ գործողությամբ էկոլոգիապես մաքուր բարձր խտությամբ հանքային պարարտանյութերի արտադրությանը:

Այն բացառում է շրջակա միջավայրի եւ մարդու օրգանիզմի վրա վնասակար ազդեցությունը, ինչպես նաեւ ապահովում է էկոլոգիապես մաքուր գյուղմթերքների արտադրությունը:

Ընկերության արտադրանքի սպառողներն են` Ռուսաստանը, Հարավ-Արեւելյան Ասիան` Սինգապուր, Հնդկաստան, Թայլանդ, ԱՊՀ երկրներy ու մի շարք Աֆրիկյան երկրներ:

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները