Այսօր ՀՀ Նախագահի ծննդյան օրն է

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՄՊՐԵՍ: Այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է. Հանրապետության ղեկավարը նշում է իր 58-րդ տարեդարձը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վաղ առավոտից տարբեր պետական պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, կազմակերպություններ, ինչպես նաեւ Հանրապետության ղեկավարի օտարերկրյա գործընկերները շնորհավորական ուղերձներ են հղում նրա:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը: «Հարգելի Սերժ Ազատի, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ ամուր առողջություն ու Ձեր պետական գործունեության մեջ հետագա հաջողություններ, իսկ հայ ժողովրդին` խաղաղություն, բարգավաճում եւ ամենայն բարիք»,- ասված է Յանուկովիչի ուղերձում:

Նախագահին շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը. «Ձեր առաջնորդությամբ, Ձեր կատարած նպատակային ու վճռական քայլերի շնորհիվ մեր երկիրը ներքին ու արտաքին քաղաքականության բնագավառներում շարունակում է արձանագրել տեսանելի առաջընթաց եւ, որ ամենակարեւորն է, ամուր հիմք է ստեղծվել hանրապետության կայուն զարգացման համար»,- նշվում է ուղերձում:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով Հանրապետության ղեկավարին, նշում է. «Ձեր գլխավորությամբ մեր քաղաքական թիմը շարունակում է գործել հանուն երկրի զարգացման և ամրապնդման: Վստահ եմ՝ Ձեր իմաստնության, երկարատև քաղաքական փորձառության և մեր միասնական աշխատանքի շնորհիվ կկարողանանք հաղթահարել մեր երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերներն ու հասնել մեր համազգային նպատակների իրականացմանը»:

Սերժ Սարգսյանին շնորհավորել է նաեւ հարազատ կուսակցությունը. «Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար»,- ասված է ՀՀԿ ԳՄ եւ խորհրդի ուղերձում:

Հանրապետության ղեկավարին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նաեւ Մայր բուհի ուսանողները` ի դեմս «Երիտասարդ համալսարանականների միավորում» հասարակական կազմակերպության: Նրանք Նախագահին մաղթել են առողջություն, ուժ եւ կորով` ի բարօրություն մեր հայրենիքի ու ժողովրդի:

«Արմենպրես»-ի անձնակազմը միանում է բոլոր շնորհավորանքներին:

Հայերեն English

Հայաստանը ԵԱՏՄ-ում բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները, նրա անդամակցությունը սառեցնելու հարց չի դիտարկվում. Օվերչուկ

Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները

Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին

ժամանակակից սպառնալիքներին դիմակայելու համար անհրաժեշտ է պետության, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքի սերտ գործակցությունը. Գևորգ Մանթաշյան

Մարդկային բոլոր զգացմունքներն ու ապրումները՝ «Քրջի բազար»-ում. ԵԹԿՊԻ ուսանողները փայլուն ներկայացան վերբատիմ թատրոնի ժանրում

Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել

«Երևանյան բեսթսելեր». «Իշխանության 48 օրենքները»՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2026

«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուի կողմից ընտրակաշառք տալու դեպք է բացահայտվել. Հակակոռուպցիոն կոմիտե