Հասարակական

«Հանրապետականը» շնորհավորել է երկրի ղեկավարին ծննդյան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

«Հանրապետականը» շնորհավորել է երկրի ղեկավարին ծննդյան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը եւ խորհուրդը շնորհավորել են ՀՀ Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին` ծննդյան 58-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին կուսակցության լրատվական ծառայությունից:

«Մեծարգո պարոն Նախագահ,

Կուսակցության գործադիր մարմնի եւ խորհրդի անունից ընդունեք մեր անկեղծ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ:

Խորին համոզմունքով ցանկանում ենք նշել, որ Ձեր ղեկավարությամբ Հայաստանը վստահորեն շարժվում է պետականաշինության, սոցիալ-տնտեսական բարեփոխումների, միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդման ուղիով: Դուք կարող եք հպարտության զգացումով նայել Ձեր անցած ճանապարհին, քանի որ այդ ամբողջ ընթացքում անձնվիրաբար ծառայել եք հարազատ ժողովրդին եւ նրա շահերի պաշտպանության գործին: Այսօր էլ, Հայաստանի Հանրապետության Նախագահի բարձր ու պատասխանատու պաշտոնում, անում եք հնարավորը համազգային նպատակների ու գաղափարների իրականացման համար:

Կրկին շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ եւ մաղթում ամենայն լավն ու բարին: Թող Աստված երկար կյանք, առողջություն եւ հաջողություններ պարգեւի Ձեզ` ի նպաստ Հայաստանի ու հայության ապագայի»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում