Հասարակական

Արցախն ու Հայաստանը կապող օդանավը պատրաստ է թռիչքի

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտի օդանավակայանը տեխնիկապես պատրաստ է շահագործման: ԼՂՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Աթբաշյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ լուծված են նաեւ անձնակազմի սերտիֆիկացման` որակավորման հետ կապված խնդիրները:

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից հունիսի 27-ին եկած հանձնաժողովը ստուգումներ անցկացրեց` պարզելու օդանավակայանի համապատասխանությունը ICAO-ի պահանջներին»,- ասաց նա: Աթբաշյանը տեղեկացրեց, որ թեեւ ակտը դեռ ստորագրված չէ, բայց կարելի է փաստել, որ ստուգումները հաջող են անցել: Օրեր անց կստանան ակտերը, թերությունները կշտկվեն, եւ իրավունք կունենան օդանավը շահագործելու: Թե ակտը երբ կստանան, ինչ թերություններ, ինչ պահանջներ կլինեն` Աթբաշյանը դժվարացավ նշել:

Նա հայտնեց, որ իրենք ամեն ինչ անում են` օդանավակայանը հնարավորինս շուտ գործարկելու համար: Հայաստանից Ստեփանակերտ ինքնաթիռով մեկնել ցանկացողների համար փորձ է արվում մատչելի գներ սահմանելու: Նախնական տվյալներով` տոմսերի արժեքը կսահմանափակվի 20 000 դրամի շրջանակներում, ըստ ամենայնի` մինչեւ 18 000 դրամ: Թռիչքի տեւողությունը կլինի 40 րոպե: Պարբերականությունը դեռ վերջնականապես հաստատված չէ: Վարչության պետը նշեց, որ ցանկություն կա օրը մեկ կամ երկու չվերթ իրականացնելու: Աթբաշյանն անձնապես կողմնակից է օրական երկու չվերթի իրականացմանը, սակայն որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս սկսել օրական մեկ թռիչքից: Օդանավակայանի շահագործումից հետո այլ ուղղություններով եւս չվերթեր կիրականացվեն, սակայն դրա մասին հստակ խոսելը դեռվաղ է:

Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է 1974 թ., հիմնականում չվերթներ է ընդունել Երեւանից եւ Բաքվից։ Արցախյան ազատամարտի սկզբում այն ծառայել է ռազմական նպատակներով։ 1992 թ. Բերձորի ազատագրումից հետո օդանավակայանը մատնվել է պարապուրդի։ 2008 թ. սկսվել է օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի կառուցումը (ճարտարապետ՝ Տիգրան Բարսեղյան): Մասնաշենքը, ԼՂՀ գերբի նմանությամբ, արտաքինից նման է թեւերը մեկնած արծվի։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011 թ. մայիսին 9-ին, սակայն հետագայում անորոշ ժամանակով հետաձգվում է: Նորացված եւ լայնացած թռիչքուղին հնարավորություն կունենա ժամանակակից մեծ ինքնաթիռներ ընդունելու:

Հայերեն English Русский

Ավստրալիայում ջրհեղեղը զոհերի և ավերածությունների պատճառ է դարձել

Թող ձեր երազանքներն ուղեկցվեն խիզախությամբ, քայլերը՝ պատասխանատվությամբ. Երևանի քաղաքապետը շնորհավորել է Վերջին զանգի կապակցությամբ

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում

Մերցը Սի Ծինփինին կոչ է արել աջակցել Արևմուտքի ջանքերին ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում

Անհետ կորած անչափահաս աղջիկը հայտնաբերվել է Երևանի Արամի փողոցում

ՃՇՀԱՀ միջին մասնագիտական կրթության քոլեջում ստեղծվել է պրակտիկ ուսուցման ժամանակակից դասարան

Սուտն ու կեղծիքը երբեք չեն կարող ճշմարտության վերածվել. Մայր Աթոռն արձագանքել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահի հայտարարություններին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-23/05/25

Ասիական ինդեքսները նվազել են - 23/05/25

ՌԴ-ն պատրաստ է ԱՄՆ-ի հետ համագործակցության՝ իրավահավասարության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա. Լավրով