Արցախյան ազատամարտի տարիներից ԼՂՀ-ից անհայտ կորած է համարվում 700 մարդ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախյան ազատամարտի տարիներից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհայտ կորած է համարվում ավելի քան 700 մարդ:«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ Ռազմագերիների, անհայտ կորածների եւ պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանը նշեց, որ նրանցից ավելի քան 400-ը քաղաքացիական անձինք են եւ ավելի քան 200-ը` զինվորական: Քոչարյանը շեշտեց, որ ԼՂՀ տարածքում ադրբեջանցի ռազմագերի չկա:

Անհայտ կորածների թիվը ճշտվում է, քանի որ պետք է պարզել նաեւ, թե քանի մարդ է անհայտ կորել Շահումյանի շրջանից: Հանձնաժողովի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) տվյալները տարբերվում են միմյանից, քանի որ անհայտ կորածների հարազատները երբեմն հանձնաժողովին եւ կոմիտեին տեղյակ պահելուց գերադասում են դատարաններ դիմելը: Ներկայում աշխատանքներ են տարվում` հայտնաբերելու, թե քանի մարդ է անհայտ կորել Շահումյանի շրջանից, սակայն դա հեշտ գործ չէ, քանի որ Շահումյանից մարդիկ տեղահանվել են եւ ցրվել ԱՊՀ երկրներով: «Շահումյան-Գետաշեն» հայրենակցական միության տվյալներով` տարբեր աղբյուրներ միայն Շահումյանի շրջանից հիշատակում են 500-700 անհայտ կորածների մասին:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տվյալներով` Ղարաբաղյան պատերազմում հայ եւ ադրբեջանցի անհայտ կորածների թիվը 4000-5000 է։ԼՂ հակամարտության տարածաշրջանում գործելով 1992թ-ից` ԿԽՄԿ-ն օգնել է հակամարտության հետեւանքով գերի ընկած անձանց հայրենադարձման կամ տեղափոխման գործընթացին: Կոմիտեն օգնել է Հայաստան վերադառնալ ավելի 700 մարդու, ովքեր, որպես գերի, պահվել են Ադրբեջանում:

Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը` հունիսի 29-ը, Հայաստանում եւ ԼՂՀ-ում մի շարք միջոցառումներ կանցկացվեն: Հայաստանում նախատեսված է ՀՀ ՊՆ եւ ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհրդի, Գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդամների, Արցախյան պատերազմի վետերանների եւ ՀԿ-ների ներկայացուցիչների այցելություն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, պսակադրության արարողություն, ինչպես նաեւ հուշ-ցերեկույթ Երեւանի Կամերային երաժշտության տան դահլիճում: ԼՂՀ-ում Անհայտ կորած ազատամարտիկների հուշահամալիրում` նրանց հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ, Նախագահի գլխավորությամբ պետական այրերը, զինվորականները ծաղկեպսակներ կտեղադրեն, կլինի «Հուշամատյան-2» գրքի շնորհանդեսը:Անհայտ կորածների հիշատակի օրը նշվում է 2000 թվականից:

Հայերեն English Русский

Ավստրալիայի նահանգներից մեկն արգելել է պլանշետների օգտագործումը տարրական դասարաններում

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է

Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության

Հայկական «Թամզարա»-ն միավորել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մանուկներին

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ