Պաշտոնական

ՀՀ Նախագահը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին ծննդյան տարեդարձի առթիվ

1 րոպեի ընթերցում

ՀՀ Նախագահը շնորհավորել է Արկադի Ղուկասյանին ծննդյան տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 22-ին հեռախոսազրույց է ունեցել ԼՂՀ երկրորդ նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանի հետ և շնորհավորել նրան ծննդյան 55-րդ տարեդարձի առթիվ, մաղթել քաջառողջություն և հաջողություններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից,Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Արկադի Ղուկասյանի ավանդը ԼՂՀ պետականության կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման և համազգային ծրագրերի իրականացման գործում՝ ընդգծելով, որ նա այսօր էլ նույնպիսի նվիրումով շարունակում է իր գործունեությունը ի նպաստ մեր ժողովրդի և հայրենիքի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում