ԼՂՀ-ում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի հունիսի 20-ին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին ընդառաջ, օրենքին համապատասխան, կազմավորվել է 274 ընտրական տեղամաս: ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ տեղամասերից մեկը Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ ներկայացուցչությունում է` ՀՀ-ում ժամանակավորապես գտնվող կամ բնակվող ԼՂՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրականացումն ապահովելու համար:

ԼՂՀ բոլոր շրջաններում կազմակերպվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուների մասնագիտական դասընթացներ, որտեղ ուսուցանվել եւ որակավորում են ստացել ընտրական հանձնաժողովների անդամության թեկնածուներ` առաջիկայում կազմավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների կազմը անհրաժեշտ թվով անդամներով համալրելու համար: Պատվիրվել են քարոզչական պաստառներ, ձեւաթղթեր, գործավարության մատյաններ, ընտրական գրականություն` ընտրական հանձնաժողովներին, դիտորդներին, վստահված անձանց եւ ընտրությունների հետ առնչվող մյուս մարմիններին տրամադրելու համար:

Հունիսի 20-ին ԿԸՀ-ում վիճակահանությամբ կհաստատվի ԼՂՀ Նախագահի ընտրությանը մասնակցող թեկնածուներին նախընտրական քարոզչության ժամանակ հանրային հեռուստատեսությամբ եւ հանրային ռադիոյով վճարովի եւ անվճար եթերաժամ տրամադրելու ժամանակացույցը: Նույն օրը կմեկնարկի նախընտրական քարոզչությունը, որը կավարտվի հուլիսի 17-ի ժամը 24.00-ին:

Ընտրությունների ընթացքում դիտորդական առաքելություն են իրականացնելու մի քանի տեղական կազմակերպություններ` ԼՂՀ «Արցախի ժուռնալիստների միություն» հասարակական կազմակերպությունից Գաբրիելյան Կիմը, Գարաքյան Արամայիսը, Գրիգորյան Արիսը, ԼՂՀ վերաբնակեցման եւ հայրենադարձության «Քաշաթաղցիներե հասարակական կազմակերպությունից Արզանյան Համբարձումը, Եսայան Գոռը, Մանուկյան Գոռը: Դիտորդական առաքելություն իրականացնող միջազգային կազմակերպություններ դեռ չեն գրանցվել:

Լեռնային Ղարաբաղի հանրապետությունում նախագահական ընտրությունները կայանալու են 2012 թվականի հուլիսի 19-ին: Որոշումը կայացվել է մարտի 29-ին Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի լիագումար նիստում: Նախորդ նախագահական ընտրությունները ԼՂՀ-ում կայացել էին 2007թվականի հուլիսի 19-ին: Դրանց արդյունքում նախագահ էր դարձել Բակո Սահակյանը:

Հայերեն English Русский

Երևանի Աղի լճի հարակից տարածքը կբարեկարգվի․ նախատեսվում է կառուցել սպորտային հրապարակ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 13-րդ հողատարածքը

«Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին

Սիբիրում արջի հարձակման հետևանքով մեկ ամսում հինգերորդ մարդն է զոհվել

Իսրայելի մշակույթի նախարարը սպառնում է Գազայի մասին ֆիլմի պատճառով իսրայելցի կինոգործիչներին զրկել քաղաքացիությունից

Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ

ԱԺ-ում քննարկվում է կառավարության անդամի երդման տեքստի վերախմբագրման հարցը

Վահրամաբերդում հիմնանորոգվել է երկու փողոց

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 10-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանը

Ինդոնեզիայում փրկարարները լաստանավի վթարից հետո փնտրում են 130 կորած անձանց