Հասարակական

Հայոց ցեղասպանության զոհերի հարյուր ժառանգ AXA-ից հատուցում կստանա

1 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության զոհերի հարյուր ժառանգ AXA-ից հատուցում կստանա

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներին ապահովագրական հատուցումների վճարման վերաբերյալ վերջերս «Գլենդել Նյուզ» ամերիկյան թերթի տարածած հաղորդագրության առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարությունը ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարանում գործը ներկայացրած փաստաբան Վարդգես Եղիայանի պարզաբանումը, որ ապահովագրված հայերի ժառանգներին վճարվող հատուցումները ստանալու համար ներկայացված փաստաթղթերի և դիմումների քննության ընթացքում համապատասխան հանձնաժողովը ժամանակին որոշակի անճշտություններ էր թույլ տվել, ուստի գործով զբաղվող ամերիկահայ փաստաբանը դիմել է ԱՄՆ դատարան: Դատարանը, գործն ուսումնասիրելուց հետո, հանձնարարել է կատարել վճարումների վերահաշվարկ: Սա վերաբերում է միայն այն դիմումներին, որոնք արդեն իսկ բավարարվել էին հանձնաժողովի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, արդյունքում մոտ 2 մլն 176 հազար 587 ԱՄՆ դոլար կրկին կբաշխվի մոտ 100 դիմումատուի, որոնց վճարված հատուցումների հաշվարկման ժամանակ նախկինում անճշտություններ են բացահայտվել:Փաստաբան Վարդգես Եղիայանը փոխանցել է նաև, որ այս գործով չեն վերանայվելու հանձնաժողովի կողմից մերժված դիմումները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում