Տնտեսություն

ԿԲ նախագահը Բուխարեստում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

ԿԲ նախագահը Բուխարեստում կմասնակցի Արժույթի միջազգային հիմնադրամի և ՀԲ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հունիսի 15-17-ը մասնակցելու է Բուխարեստում (Ռումինիա) կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվելու են «Հարկաբյուջետային կոնսոլիդացիան, կառուցվածքային բարեփոխումները և տնտեսական աճի շարունակականությունը Եվրոպայում», «Ֆինանսական կայունությունը և զարգացող շուկաների ռիսկերը», «Պետական պարտքի կառավարում՝ ճգնաժամի դասերը» թեմայով հարցեր:

Միջոցառման շրջանակում նախատեսված են նաև ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հանդիպումները Հոլանդիայի ենթախմբի երկրների կենտրոնական բանկերի ղեկավարների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում