Ֆրանսիացի փիլիսոփան Հայոց ցեղասպանության ժխտումը հակասահամանադրական ճանաչելը Ֆրանսիայի ՍԽ-ի սխալն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի փիլիսոփա եւ հրապարակախոս Բերնար Անրի-Լեւինն իր հոդվածում գրում է, որ Ֆրանսիայի Սահամանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականցնող օրինագիծը հակասահամանադրական ճանաչելը մեծագույն սխալ է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով The Huffington Post-ը, Լեւին շեշտում է, որ հարգանքը Սահմանադրական խորհրդի եւ դրա կանոնների նկատմամբ չպետք է կուրացնի Ֆրանսիայի քաղաքացիներին մի շարք փաստերի շուրջ: Սա իր մեջ ներառում է, օրինակ, Թուրքիայի ներակայցուցիչների կողմից գործադրվող ճնշումները` մինչ Սահամանադրական խորհրդին օրինագիծը ներկայացնելը: Բացի այդ, ազգայնական ցուցարարների գործողությունները, ովքեր հավաքվել էին Սենատի պատուհանների տակ` պահանջելով անարգել զոհվածների հիշատակը եւ փրկվածների պատիվը: Եվ չնայած մարդկանց ուղեղներում խառնաշփոթ առաջացնելու քաղաքականությունը գործում է, ըստ էության, ոչ մի կերպ չի արգելվում հիշել, որ այս հարցը քննարկման արժանի կարեւորագույն խնդիրներից է: Վարկաբեկված խորհուրդը, նույնիսկ եթե դա Սահամանադրական է, չի համարվում ճշմարտության պահապանը եւ խնամակալը: Բարեբախտաբար, Սահմանադրական խորհրդի ընդունած որոշումով չեն կարող սահմանվել այս ճակատամարտի արդյունքները: Լեւին շեշտում է. «Բազմիցս ասել եմ, որ այս ճակատամարտի ուրվականը մշտապես մեր աչքի առջև է: Սակայն պայքարը հանուն ցեղասպանության արմատական ճանաչման բնորոշ է արդի ժամանակներին: Օրենք մարդկության համար, օրենք այս հազվադեպ ճշմարտությունները հարգելու համար, որոնց խախտումները մեզ յուրաքանչյուրիս համար սպառնալիք են հանդիսանում: Արդար եւ համընդանուր օրենք հաստատելը, օրակարգում օրինագծի հարցը կրկին դնելը մենք ակնկալում ենք հաջորդ նախագահից, ով էլ որ նա լինի»,-եզրափակում է հրապարակախոս Բերնար Անրի-Լեւին :

Հայերեն English

Պարագվայի նախագահը հրաժարական է տվել Ueno բանկի հետ կապված սկանդալի պատճառով

Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան պատրաստ է կազմակերպել տեխնիկական խորհրդակցություններ Ուկրաինայի վերաբերյալ

Անչափահասի օրգանիզմում թմրանյութի առկայության վերաբերյալ կասկածները չեն հաստատվել. ՆԳՆ

Կայացավ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը

Շվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքը

Եվրոպական խորհրդարանի պատգամավորները Euronews-ի գագաթնաժողովում քննարկել են ԵՄ ընդլայնման հարցը

ՉԺՀ-ն խոստացել է ԵՄ-ի նկատմամբ կիրառել հայելային միջոցներ, եթե իր ապրանքների մուտքը եվրոպական շուկա սահմանափակվի

Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության «Փոխգործակցության համար» կրծքանշանով

Լիոնում մոտ 55 000 մարդ մասնակցել է երթի. ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Մեկնարկել է գեղանկարչական ստեղծագործությունների վերականգնման առաջին ուսումնական-վերականգնողական աշխատարանը