Էգեմեն Բաղըշը ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ հակառակորդ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի բոլոր պետական այրերըսովորաբարժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն նախարար Էգեմեն Բաղըշի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։Լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, նա ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի` ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլհակառակորդ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ին, նման կարծիք է հայտնել «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:

Նրա խոսքով` Ցյուրիխում Բաղըշի վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում։ Թուրք նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեցարիայի իշխանություններին, որպեսզիձերբակալենիրեն՝ պարծենալով, թե «1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ»։ Շվեցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որընման էՖրանսիայիօրինագծին։ Շվեցարիայի դատախազըստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը՝ տեսնելու համար,թե արդյոքկարող է պատժամիջոցներ կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար։

Եթե նախարար Բաղըշը լիներ իրական «մաչո»,նախկհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեցարիա հրապարակավհերքելու համարՀայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որայս թուրքնախարարըիսկական վախկոտի մեկն է։ Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նասրամտորենհայտարարեց, որ չի վերադառնա Շվեցարիա, քանի որ շվեցարական բանկերումփողչունի։ Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից։

Քաթարում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նախարար Բաղըշը դարձավ հանդիսատեսի ծաղրի առարկան, երբ հպարտությամբ հայտարարեց, որ «Եվրոպան» թուրքերեն բառ է։ Քաթարում հույն դեսպանը պատասխանեց. «Բոլորը գիտեն, որ ըստ հունական դիցաբանության Եվրոպան եղել է Զևսի սիրուհիներից մեկը»։

«Գերմանիանհայերիհզոր դաշնակիցն է եղել 1915թվականին, ուստի գերմանացիները պետք է բացեն իրենցարխիվներըև տրամադրեն փաստաթղթերը պատմաբաններին ուսումնասիրության համար»,- ըստ«Hurriyet»թերթի` ասել է Բաղըշը ԵՄ Ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեփան Ֆյուլին: Բաղըշը երկու սխալ է թույլ տվել մեկ նախադասության մեջ: Գերմանիան ոչ թե հայերի, այլ Օսմանյան կայսրության դաշնակիցնէր, իսկ գերմանական արխիվներն բաց են արդեներկարտարիներ ի վեր:

«Չկաորևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրքնախարարին»,-պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին:

Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը«քաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով»: Իրականում, նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին:

Մինչնախարար Բաղըշնօգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն։ Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` «Հայոց ցեղասպանություն» բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում։

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել