Քաղաքականություն

Հարյուրտոկոսանոց համամասնական ընտակարգին անցնելու մասին օրինագիծը ԱԺ-ում արտահերթ կքննարկվի փետրվարի 28-ին

1 րոպեի ընթերցում

Հարյուրտոկոսանոց համամասնական ընտակարգին անցնելու մասին օրինագիծը ԱԺ-ում արտահերթ կքննարկվի փետրվարի 28-ին

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Ազգային ժողովի պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 24-ին քննարկել է ԱԺ «Ժառանգություն» եւ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցությունների Ստյոպա Սաֆարյանի, Արծվիկ Մինասյանի, Վահան Հովհաննեսյանի, Արմեն Մարտիրոսյանիհեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է խառն ընտրակարգից անցում կատարել հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են «Ժառանգություն» կուսկացությունից, հանձնաժողովը դրական եզրակացություն չի տվել օրենքի նախագծի վերաբերյալ, ինչը հիմք հանդիսացել, որպեսզի «Ժառանգություն» խմբակցությունն իր նիստում այն արտահերթ ճանաչի եւ այդ որոշումը Ազգային ժողովի նախագահին ներկայացնի ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն:

Օրինագիծը կներառվի փետրվարի 27-ից մարտի 1-ի քառօրյա նիստերի օրակարգում եւ արտահերթ կքննարկվի փետրվարի 28-ին` օրվա երկրորդ նիստում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում