ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռ. Ղազարյանի մահվան կապակցությամբստեղծվել է կառավարական հանձնաժողով
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռաýայել Ղազարյանի մահվան կապակցությամբ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի որոշումով ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Ռաýայել Ղազարյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր, ժամը 18:00-ին, Երեւանի Հալաբյան 11 հասցեում: Նոյեմբերի 6-ին, ժամը 13:00-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի շենքում տեղի կունենա անվանի գիտնականին վերջին հրաժեշտի արարողութունը: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 15:00-ին: