Վիգեն Չիտեչյանը համատեղության կարգով դեսպան է նշանակվել Սուրբ Աթոռում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանին համատեղության կարգով Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը`Փարիզ): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից:

Հայերեն English Русский