Գագիկ Մելիքյանը վերահաստատում է՝ ՀՀԿ համամասնական ցուցակում գործարարներ չեն լինելու

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գործարար աշխարհի կապը քաղաքականության հետ պետք է վերացվի: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նման հայտարարությամբ փետրվարի 20-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:

«ՀՀԿ-ն բազմիցս հայտարարել է, որ պետք է վերացնել գործարար աշխարհ-քաղաքականություն կապը: Մեր ցուցակներում գործարարներ չեն լինելու»,- նշեց պատգամավորը:

Սակայն եթե գործարարներն առաջադրվեն մեծամասնական ընտրակարգով, դա արդեն Մելիքյանը վերջիններիս գործն է համարում:

«Որևէ մեկը չի պատրաստվում ոտնահարել մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը: ՀՀԿ-ն աջակցելու է նրանց, ում աջակցելու է ժողովուրդը: Որեւէ մեկը թող չփորձի ժողովրդի կամքի վրա խաղալ»,- նշեց Մելիքյանը:

Հայերեն English Русский

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը

Երևան-Սևան ճանապարհի մի հատվածում երթևեկությունը կկազմակերպվի հանդիպակաց գոտով

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Ազգային օրվա առթիվ

Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել

Արտուր Օսիպյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու որոշում է կայացվել

Ապարանի ջրամբարը վերջին տասնամյակում գրանցել է առավելագույն լցվածությունը

ԿԸՀ-ն ԶԼՄ-ներին կոչ է անում արձանագրությունների քաղվածքների մասով կեղծ տվյալներ չտարածել

Երևանում կա օրենքի գերակայություն, և դա վերաբերում է բոլորին. քաղաքապետարանն արձագանքել է «Պրեգոմեշ»-ի ցուցափեղկին տեղադրված գովազդի շուրջ տարածվող խոսակցություններին

Հունիսի 11-ի միջոցառումների անոնս