Տնտեսություն

Կապիտալ ներդրումներն ուղղվելու են դեպի մարզեր

1 րոպեի ընթերցում

Կապիտալ ներդրումներն ուղղվելու են դեպի մարզեր

ԳԱՎԱՌ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցության համար առաջնային ուղղություններից մեկը տարածքների համաչափ զարգացումն ու ենթակառուցվածքների զարգացումն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին Գավառում հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը' ՀՀԿ Գավառի ներկայացուցիչների և տեղի հասարակական ակտիվ զանգվածի ու մտավորականության հետ ՀՀԿ նախընտրական ծրագրի շուրջ քննարկման ժամանակ: «Ճանապարհաշինարարությունը լինելու է մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես, համայնքների միջև ճանապարհների կառուցումը: Մարզերի զարգացման նպատակով այսուհետ կապիտալ ներդրումներն ուղղվելու են դեպի մարզեր»,- ասաց Տիգրան Սարգսյանը:

Նրա խոսքով' գյուղատնտեսության զարգացումը պետք է դիտարկել գյուղի զարգացման հետ մեկտեղ, այնտեղ որակյալ ծառայությունների մատուցման, բարեկեցիկ կյանքի համար հարմարավետ պայմանների ստեղծմամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում