Ստեփանակերտում մեկնարկել է «ԼՂՀ անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովը

5 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 Փետրվարի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ԼՂՀ Ազգային Ժողովում մեկնարկել են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակը. իրողություններ եւ հեռանկարներ» թեմայով գիտաժողովի աշխատանքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` գիտաժողովի լիագումար նիստի պաշտոնական բացմանը համանախագահում էին ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

Մասնակիցներին ողջունեց եւ հայոց ազգային պետականության նշանակալի ելակետային իրադարձության` Ղարաբաղյան շարժման 24-րդ եւ անկախության հռչակման 20-րդ տարեդարձների կապակցությամբ շնորհավորեց ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: ԱԺ խոսնակը նշեց, որ 1991թ-ի սեպտեմբերի 2-ի որոշումը քսան տարի հետո էլ Արցախի ժողովրդի համար մնում է պատմական, հասարակական եւ իրավական անգնահատելի արժեք:

«Հայ ժողովուրդը երազել է վերականգնել կորցրած պետականությունը, ունենալ ազատ, անկախ հայրենիք եւ իր արժանի տեղը զբաղեցնել միջազգային հանրության շարքում»,-ասաց Ա. Ղուլյանը` նշելով, որ Արցախը միշտ էլ եղել է այդ գաղափարների կրողն ու ազգային պետականության վերականգնման առաջամարտիկը: Անցյալ դարավերջի աշխարհաքաղաքական իրողությունները, Ղուլյանի խոսքով, հնարավորություն չտվեցին իրականություն դարձնել բաղձալի նպատակը` ստեղծելու միասնական հայկական պետություն, ինչն էլ հիմք տվեց Արցախին հռչակել ինքնուրույնություն, ստեղծել անկախ պետություն: «Անցած երկու տասնամյակներին մենք չենք շեղվել այդ ճանապարհից, շարունակում ենք մեր ընթացքը ժողովրդավարական սկզբունքների հաստատման, քաղաքացիական հասարակության կառուցման, անկախ պետականության կերտման ճանապարհին»,-ասաց Ա. Ղուլյանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին` իր ելույթում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշեց, որ գիտաժողովները ժողովրդի մոտ սպասելիքներ են ծնում, իսկ դրանք չիրականացնելու դեպքում հիասթափություն են առաջացնում: «Գիտաժողովից ես ակնկալում եմ այնպիսի մտքերի կուտակում, որոնք կունենան գործնական, իրավաքաղաքական նշանակություն»,-ասաց Գ. Հարությունյանը: ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը կարեւորեց, թե գիտաժողովը հատկապես ինչ հարցերի պատասխան է հնչեցնելու եւ առանձնացրեց առաջնահերթությունները:

«Առաջին խնդիրը նա է, թե արդյոք մենք կկարողանանք վեր հանել վերջին քսան տարիների դասերը եւ դրանց հիման վրա որոշակի հստակեցնենք առաջնահերթությունները եւ այսօրվա մարտահրավերները, որպեսզի դրանք դառնան վաղվա լուծումների համար կողմորոշիչներ»,-ասաց Գ. Հարությունյանը : Անկախ ամեն ինչից, Գ. Հարությունյանի խոսքով, կարեւորն արցախցու սպասելիքն է եւ իրադարձությունների նկատմամբ նրա արձագանքն, ուստի գիտաժողովի շրջանակներում, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խոսքով, նախատեսվում է հանդիպումներ կազմակերպել ԼՂՀ հանրակրթական դպրոցներում եւ Արցախի Պետական համալսարանում, որի նպատակն է զգալ երիտասարդների մտածողությունը:

«Դա նոր պատասխանատվություն է դնելու մեզ վրա` հետագա աշխատանքների իրականացման գործում»,-ասաց Գ. Հարությունյանը:

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը, ով մասնավորապես նշեց, որ Արցախը փաստացի անկախ պետություն է, որն իր անկախությունը նվաճել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմում եւ, ի տարբերություն Ադրբեջանի, կառուցում է պետություն, որը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա : «Համոզված եմ, որ արցախյան խնդիրն ունի մեկ լուծում եւ դա Արցախի պետության միջազգային ճանաչումն է»,-ասաց Շարմազանովը :

Բացման խոսքով հանդես եկավ նաեւ ՀՀ Պաշտպանության նախարարության ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ Հայկ Քոթանջյանը :

Այսօր պլենար նիստի մասնակիցները լսեցին Համբուրգի համալսարանի պրոֆեսոր Օտտո Լյուխտերհանդտի, «Ռեգնում» դաշնային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովի եւ ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանի զեկույցները:

Այս պահին քննարկումները շարունակվում են առանձին աշխատանքային խմբերում եւ, ըստ ծրագրի, գիտաժողովի աշխատանքները կավարտվեն փետրվարի 18-ին: Ինչպես նշեց ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, ով նաեւ գիտաժողովի կազմակերպիչներից է, զեկույցները կհրապարակվեն ապրիլի վերջինին:

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, վերլուծաբաններ` Ռուսաստանի Դաշնությունից, Մեծ Բրիտանիայից, Միացյալ Նահանգներից, Հունաստանից, Լեհաստանից, Հոլանդիայից եւ Գերմանիայից:

Հայերեն English Русский

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ

ԿԸՀ-ն պարզաբանել է ընտրողների թվի վերաբերյալ շրջանառվող տարբերության պատճառները

Ֆրանսիան դատավարություն է սկսում Վրաստանի յոթ քաղաքացիների դեմ՝ հազվագյուտ ռուսական գրքերի գողության համար

Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա

Լավրովը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում Հայաստանի հարցը հրատապ է և պետք է արագ լուծվի

ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք

Լավրովը և Ֆիդանը Մոսկվայում հանդիպմանը կքննարկեն նաև իրավիճակը Հարավային Կովկասում

Հայտարարություն ՀՀ-ից ավտոբուսներով ուղևորների, ուղեբեռների միջպետական կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի ընտրության մրցույթի մասին

ՀԱՊԿ-ում կդիտարկեն Հայաստանի կողմից անդամավճարները չվճարելու համար կանոնադրության համապատասխան հոդվածը կիրառելու հարցը

Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո