Ինչի համար Է հարկավոր մահմեդական Facebook-ը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում մեծ հանդիսությամբ տեղի Է ունեցել Facebook-ի մահմեդական նմանօրինակի՝ Salamworld սոցիալական ցանցի շնորհանդեսը: Ինչպես գրում են իսլամական ԶԼՄ-ները, Salamworld –ի թիմը պնդում Է, որ նոր պլատֆորմի մշակումն ավելի շատ պայմանավորված Է այլընտրական օն-լայն տարածության ստեղծման անհրաժեշտությամբ, որն ավելի հարմարավետ կլինի մահմեդականների համար, քան գոյություն ունեցող սոցիալական ցանցերի հետ մրցակցելու ձգտմամբ, որոնք լայն ժողովրդականություն են վայելում: Եվ դա միանգամայն հասկանալի Է, քանի որ ներկայում գործող ցանցերի հետ մրցակցելը դժվար Է, մանավանդ որ դրանցում սահմանափակումներ չկան դավանական, Էթնիկական կամ ռասայական հատկանիշով: Կարելի Է նույնիսկ ասել, որ Salamworld նախագիծը որոշակիորեն ռասիստական Է եւ ակնհայտորեն միտված կլինի արդեն Համացանցի միջոցով «անհավատների» դեմ պայքարելուն: Որքան Էլ որ հակառակը պնդեն ցանցի ստեղծման նախաձեռնողները, հենց դա կարող Է մեկնակետ դառնալ մոլորակի իսլամացման գլոբալ ծրագրի իրացման գործում:

Facebook-ը եւ Twitter-ը հեղաշրջեցին նախեւառաջ միլիոնավոր մահմեդականների գիտակցությունը, որոնք հասկացան, որ իշխանություններցի դեմ օն-լայն ռեժիմով խմբեր կազմելն ու ժողովուրդ հավաքելը շատ ավելի հեշտ ու ավելի արդյունավետ Է հին մեթոդներից: իսկ եթե այդպես Է, ապա Մերձավոր Արեւելքից հետո նոր տեխնոլոգիաները կարելի Է փորձարկել այլ երկրներում, որտեղ մահմեդական մեծամասնություն Է բնակվում: Մյուս կողմից՝ սոցիալական ցանցերը շատ հարմար հարթակ են կարծիքների, գաղափարների փոխանակման, պարզապես հաղորդակցվելու համար: Բայց ով կարող Է երաշխավորել, որ Salamworld-ում չեն լինի ծայրահեղական գործողությունների եւ ջիհադի պատրաստվելու կոչեր:

«Մենք հպարտության զգացում ենք ապրում ամբողջ աշխարհի մահմեդականների կողմից նախագծին ցուցաբերվող աջակցության եւ հավանության խոսքերի համար: Դա ոգեշնչում Է մեզ՝ զարգացնելու Salamworld նախագիծը, որը միավորում ու զորացնում Է բոլորիս: Մենք հուսով ենք, որ այդ աջակցությունը կշարունակվի, եւ բոլորին հրավիրում ենք միանալու Salamworld-ին: Մենք պատրաստ ենք համագործակցության ու գործընկերության»,-ասել Է Աբդուլ Վահեդ Նիյազովը՝ Salamworld-ի նախագահը:

Salamworld-գործարկման համար մեկնարկային հարթակ Է դարձել Ղազախստանը: Հաշվի առնելով ինչպես աշխարհագրական, այնպես Էլ սոցիալական առումով այդ նախագծի մասշտաբայնությունը, դրա կենտրոնակայան Է ընտրվել Ստամբուլը: Նիյազովի կարծիքով՝ Salamworld-ը վիրտուալ կյանքի այլընտրական նկարագիր Է, որը համապատասխանում Է ժամանակակից մահմեդականի պահանջմունքներին: Ընդսմին ոչ մի խոսք չի ասվում հանդուրժողության, համաձայնության, առաջընթացի մասին: Արդեն այժմ կարելի Է ասել, որ նոր ցանցում «Ալ Քաիդա»-ի առաջնորդների տեսաուղերձները կօգտվեն առանձնակի հաջողությամբ: Դեռ ավելին, Salamworld-ում կարելի Է պարզապես գործելակերպի հրահանգներ տալ տարբեր խմբավորումների: Եթե այսպես շարունակվի, ապա մյուս դավանանքները նույնպես կարող են ստեղծել իրենց ցանցերը եւ… վիրտուալ պատերազմ կսկսվի: Ճիշտ Է, այն իսկական պատերազմից ավելի լավ Է, բայց չԷ որ ոչ ոք չի երաշխավորի, որ քրիստոնյաների, հրեաների, հինդուիստների «գազանությունների» մասին կարդացող մահմեդականները չեն գնա ավերելու քրիստոնեական տաճարներն ու սինագոգները:

Գուցեեւ վիճակն, այնուամենայնիվ, այդքան Էլ մռայլ չԷ, հնարավոր Է՝ մահմեդականներն, իրոք, ցանկանում են միմյանց հետ շփվել իրենց մատչելի լեզվով: Բայց անհրաժեշտ Է թվարկված վտանգները նկատի ունենալ մնացած ողջ աշխարհն այն քաոսից վտանգազերծելու համար, որի մեջ իսլամիստները ներքաշել են Մերձավոր Արեւելքը:

Հայերեն Русский

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կարձագանքի Իրանի կողմից ամերիկյան ուղղաթիռի խոցմանը

Հորմուզի նեղուցով նավթի մատակարարումները լիովին կվերականգնվեն ոչ շուտ, քան 2027-ին․ ԱՄՆ էներգետիկայի նախարարություն

Եղիշե Մելիքյանը գոհ է Մոլդովայի դեմ խաղում իր ֆուտբոլիստների կատարած աշխատանքից

ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Սյունիքում կհանդիպի պաշտոնյաների հետ

Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA