1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 15-ին ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումը ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ընկերության նախագահ Վլադիմիր Յակունինին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Նախագահի մամլո գրասենյակից, Վլադիմիր Յակունինը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության նորանշանակ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին` բարձր գնահատելով նրա մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը:
Նախագահը շնորհավորել է Վիկտոր Ռեբեցին և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը նաև շնորհակալություն է հայտնել ընկերության նախկին գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլինին` արդյունավետ համագործակցության և պաշտոնավարման ընթացքում իրականացրած աշխատանքի համար:
Զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու զարգացման հեռանկարին և նախատեսվող ծրագրերին: