Սարգիս Հովսեփյանը հարցազրույց է տվել Life Sports-ին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Սարգիս Հովսեփյանն իր կարծիքն է հայտնել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Զենիթ» - «Բենֆիկա» խաղի մասին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով http://lifesports.ru-ն, Հովսեփյանը այս դիմակայության ֆավորիտ է համարել «Զենիթ»-ին, նշելով որ, պետերբուրգյան ակումբը, չնայած քիչ, բայց ավելի բարձր խաղամակարդակ ունի: Նա նշել է ,որ թեև առաջին հանդիպմանը բացակայելու է «Զենիթ»-ի առաջատար Դաննին, այնուամենայնիվ թիմում կան խաղացողներ, որոնք կարող են խաղը վերցնել իրենց վրա և թիմը կտանեն իրենց հետևից: Բացի այդ Հովսեփյանն անդրադարձել է նաև Անդրեյ Արշավինի «Զենիթ» վերադառնալուն, ասելով որ, Արշավինը դեռ կարող է մեծ օգուտ բերել թիմին: Իսկ լրագրողի հարցին ի պատասխան, թե զարմանալի չէ Բերեզովսկու տեղափոխումը «Դինամո», Հովսեփյանը ասել է, որ ոչ, իրեն ավելի շատ զարմացնում էր այն, որ Բերեզովսկին մինչև հիմա խաղում էր «Խիմկի»-ում և չէր տեղափոխվում ավելի բարձրակարգ ակումբ: Ըստ Հովսեփյանի «Դինամո»-ն միայն կշահի այդ տրանսֆերից:

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային

ԿԸՀ-ն ամփոփել է ԸԸՀ-ների իրականացրած վերահաշվարկի արդյունքները

Ալեն Ղևոնդյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը

Գագիկ Խաչատրյանի որդու նկատմամբ խափանման միջոց ընտրվել է կալանքը․հայտարարվել է հետախուզում

Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերը հարստացել են դեկորատիվ ծառատեսակներով

ԵՄ երկրները հավանություն են տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ ԵՄ անդամակցության բանակցություններ սկսելուն

Պակիստանի վարչապետը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղությունը շատ մոտ է

Վրաց կաթողիկոսը կարևորել է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունն ու քրիստոնյա արժեհամակարգի համընդհանրությունը

Փրկարար ծառայությունը հորդորել է զգուշանալ Ապարանի ջրամբարից մինչև Քասախի գետաբերանի հեղեղավտանգ գոտուն մոտ գտնվելուց

Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագիրը մոտ է ավարտին