6 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահա արդեն 24 տարի փետրվարին Ադրբեջանում հակահայ հիստերիա Է սկսվում, որը, ազերագիտպրոպի մատուցմամբ, ուռճանում Է նորանոր «մանրամասներով»: Այս տարի լրանում Է ադրբեջանցի զինվորականների կողմից Խոջալու գյուղի սեփական քաղաքացիների ոչնչացման 20 տարին, որոնք դժբախտություն Էին ունեցել հավատալու այն բանին, որ Բաքուն կկարողանա կազմակերպել իրենց հեռանալը անփառունակ կերպով փախչող զինվորների հետ միասին: Ադրբեջանական կողմն ամեն տարի ալիք Է բարձրացնում՝ ուղղված հայերի կողմից իրագործված «Խոջալուի ցեղասպանության ճանաչմանը»: Ամբողջ աշխարհում Ադրբեջանի դեսպանատներում անցկացվում են միջոցառումներ, որոնք հավաքում են առավելագույնը 50 մարդ, կազմակերպում են հանրահավաքներ, որոնց Էլ ավելի փոքր թվով մարդիկ են մասնակցում, եւ այս ամենը մատուցվում Է որպես «ադրբեջանական ժողովրդի արդար պահանջ»:
ԼՂՀ-ի արտգործնախարարությունն ամեն տարի հայտարարություն Է տարածում 1992 թվականի փետրվարին Խոջալուում իրապես տեղի ունեցած իրադարձությունների մասին: Աշխարհը, պետք Է ենթադրել, վաղուց գիտի ճշմարտությունն այդ իրադարձությունների մասին: Բայց ճշմարտությունն Ադրբեջանում, Թուրքիայում եւ մի քանի իսլամական երկրներում հարգի չԷ: Մինչդեռ Խոջալուի կրակակետերի ճնշմանը նախորդած ժամանակաշրջանում ավելի քան 20 խաղաղ հայ բնակիչներ Էին սպանվել, առեւանգվել Էին հարյուրավոր մարդիկ, մերձակա կոլտնտեսային եւ անձնական օգտագործման հանդակներից քշել տարել Էին հազարավոր գլուխ խոշոր ու մանր եղջերավոր անասուններ:
Դիմենք փաստերին. Խոջալուի ազատագրման եւ օդանավակայանի ապաշրջափակման գործողությունն սկսվել Է 1992 թվականի փետրվարի 26-ին ժամը 23:30-ին եւ ավարտվել փետրվարի 26-ի ժամը 3-ին: ԼՂՀ-ի ինքնապաշտպանության ուժերի ստորաբաժանումները խաղաղ բնակիչների համար միջանցք Էին թողել ռազմական գործողությունների գոտուց նրանց անվտանգ հեռանալու համար, ինչի մասին ադրբեջանական կողմը վաղօրոք նախազգուշացված Էր: Միջանցքը Խոջալուի արեւելյան ծայրամասից ձգվում Էր դեպի հյուսիս-արեւելք՝ Քառքառ գետի հունի երկայնքով: Սակայն Ադրբեջանի իշխանությունները ոչ մի բան չձեռնարկեցին մարտական գործողությունների գոտուց խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար:
Խոջալուի կրակակետերի ճնշման գործողության նախապատրաստման մասին ԼՂՀ-ի իշխանությունները ադրբեջանական կոմին իրազեկել Էին տակավին դրա սկսվելուց երկու ամիս առաջ, ինչը քանիցս հաստատվել Է նաեւ Ադրբեջանի պաշտոնատարների, մասնավորապես, այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի կողմից: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունը, ինչպես վերը նշվել Է, գնդակահարվել Է Աղդամի մատույցներում՝ ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի Աղդամի շրջանի միջեւ սահմանում, ինչն ավելի ուշ հաստատել Է Մութալիբովը՝ այդ հանցավոր քայլը կապելով իրեն իշխանությունից հեռացնելու ընդդիմության փորձերի հետ՝ տեղի ունեցածի համար ողջ պատասխանատվությունը բարդելով իր վրա: Դեռ ավելին՝ հետագայում Հեյդար Ալիեւը խոստովանել Է, որ Խոջալուի իրադարձությունների համար մեղավոր Է նաեւ Ադրբեջանի նախկին ղեկավարությունը: Տակավին 1992 թվականի ապրիլին նա, «Բիլիք Դունյասի» գործակալության հաղորդագրության համաձայն՝ իր ցինիզմով հրեշավոր միտք Է արտահայտել. «Արյունահեղությունը մեր օգտին կլինի: Մենք չպետք Է միջամտենք իրադարձությունների ընթացքին»:
Նաեւ պարզ չԷ, թե որքան խաղաղ բնակիչներ են իրականում զոհվել Խոջալուում: Սկզբում Ադրբեջանը խոսում Էր հարյուր սպանվածի մասին, այնուհետեւ զոհերի թիվը աճեց մինչեւ 1234: Ադրբեջանի խորհրդարանը ճշտեց սպանվածների թիվը՝ 450, իսկ «Ադրբեջանցիների ցեղասպանության մասին» Հեյդար Ալիեւի կողմից հրապարակված հրամանագրում արդեն խոսվում Է հազարավոր սպանվածների մասին: Անցյալ տարի ադրբեջանական ԶԼՄ-ները հպարտությամբ գրում Էին, որ Գերմանիայում հուշարձան Է կանգնեցվել Խոջալուի զոհերի հիշատակին, եւ լուսանկար Էին հրապարակել: Լուսանկարի վրա պարզապես մի քարաբեկոր Է, որի վրա խիստ անհմուտ փորագրված Էր՝ KHODZHALU:
Ակնհայտ Է, որ «Խոջալուի իրադարձություններին նվիրված միջոցառումների» վերաբերյալ տարատեսակ տեղեկատվությունը նախատեսված Է սեփական ժողովրդի համար, որի համար հայի կերպարը թիվ մեկ թշնամու կերպարն Է: Եվ որքան Էլ սեմինարներ կազմակերպեն ու հարցումներ անցկացնեն այդ թեմայի շուրջ, պարզ Է մի բան՝ Բաքվին հաջողվեց սեփական ժողովրդի գիտակցության մեջ ներդնել հայատյացությունը: Բացի այդ, այժմ սկսվել Է երկրորդ թշնամու կերպարի ստեղծումը՝ ի դեմս Իրանի, ինչն Ալիեւների կլանի համար հղի Է ոչ լավ հետեւանքներով: Իրանցիներն, այնուամենայնիվ, հայեր չեն, այլ նրանց ազգակից շիա մահմեդականներ, եւ նրանց հետ այդպես վարվելը լավ չԷ, թեեւ իշխանությունը պահելու համար Ալիեւների կլանը կարող Է թշնամի հայտարարել ում ասես, ներառյալ սեփական ժողովրդին:
Դատելով ըստ ամենայնի՝ հենց ադրբեջանական ժողովուրդն Է համարվում Իլհամ Ալիեւի գլխավոր թշնամին: