Արցախ

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուքով նշվում է Տյառնընդառաջը

1 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում շուքով նշվում է Տյառնընդառաջը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ : Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում քիչ առաջ սկսվեց Տյառնընդառաջ (Տրնդեզ) ազգային-եկեղեցական օրվա ամենամյա հանրային տոնակատարությունը: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` միջոցառումը ուղեկցվում է համերգային ծրագրով, ավանդական խարույկներով, ազգային խաղերով, տոնական ուտեստների եւ աղանդերների մատուցմամբ, մի շարք այլ ուշագրավ ծիսակատարություններով եւ արարողություններով:

Միջոցառման կազմակերպիչներն են` Ստեփանակերտի քաղաքապետարանը, ի դեմս՝ քաղաքային մշակույթի տան եւ «Հայկի Սերունդ» երիտասարդական հասարակական կազմակերպության:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց «Հայկի Սերունդ» ԵՀԿ ներկայացուցիչ Երվանդ Հաջիյանը, Տյառնընդառաջը բացի եկեղեցականից նաեւ ազգային տոն է, եւ իրենց նպատակն է, որպեսզի երիտասարդությունը ճիշտ հասկանա տոնի իմաստը:

«Մեր երիտասարդությունը իսկապես կարիք ունի նման տոների անցկացմանը, քանի որ հաճախ նման բացերի արդյունքում է, երբ սկսում է մեզ համար օտար տոների հետեւել»,-ասաց Ե. Հաջիյանը` նշելով, որ «Հայկի Սերունդ»-ը հետամուտ է ազգային տոների վերազարթոնքին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում