Իրանի եւ Ադրբեջանի միջեւ բարեկամություն չի ստացվում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Միլի մեջլիսի մի խումբ պատգամավորների արած սկանդալային հայտարարություններից հետո, որոնք վերաբերում Էին հանրապետությունը Հյուսիսային Ադրբեջան վերանվանելուն եւ, փաստորեն, Իրանի տարածքի նկատմամբ պահանջներին, Թեհրանն սկսեց լրջորեն մտածել չարաճճի հարեւանին սանձելու մասին: Երկու աթոռի նստելու՝ Թուրքիայի եւ Իսրայելի եւ միեւնույն ժամանակ Իրանի հետ բարեկամություն անելու Ադրբեջանի ցանկությունը ոչ միշտ Է նպատակին հասնում: Իսկ եթե հաշվի առնենք Իսլամական Հանրապետության դեմ սկսված տեղեկատվական պատերազմը, ապա Բաքվի վիճակը բնավ նախանձելի չԷ: Իրանին ամենից ավելի գրգռում Է Իսրայելի հետ Ադրբեջանի բարեկամությունը, որը Թեհրանի համար մեկ թշնամին Է:

Թեհրանը Բաքվին մեղադրում Է Ադրբեջանի տարածքում Իսրայելի հատուկ ծառայությունների հակաիրանական գործունեությանն աջակցելու մեջ: ԻԻՀ-ում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը կանչվել Է Իրանի ԱԳ նախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա Է հանձնվել: «Այն կապակցությամբ, որ իրանցի գիտնականների սպանությանը մեղսակից ահաբեկչական տարրերը տեղաշարժվում Էին Ադրբեջանի Հանրապետության տարածքում եւ իսրայելական «Մոսադ» հետախուզության աջակցությամբ Թել Ավիվ ուղեւորություններ կատարելու լայն հնարավորություններ ունեին, Ադրբեջանի դեսպանին վճռական բողոք Է հայտնվել»,-ասված Է նոտայում:

Չնայած այն բանին, որ Ադրբեջանում եւ Իրանում շիաներ են բնակվում, երկու երկրների միջեւ հարաբերությունները բարվոք չեն. Ադրբեջանն ավելի շահագրգռված Է սերտ հարաբերություններ ունենալու սուննիական Թուրքիայի հետ: Դա միանգամայն հասկանալի Է. Իրանը լավ հարաբերություններ ունի Հայաստանի հետ, ինչը խիստ դուր չի գալիս պաշտոնական Բաքվին: Ի դեպ, եթե վաղն Իսրայելն սկսի ավելի սերտ հարաբերություններ հաստատել Երեւանի հետ, ապա Ադրբեջանում հակաիսրայելական արշավ կծավալվի նման այն արշավին, որն այժմ իրականացվում Է Իրանի նկատմամբ:

Ճիշտ Է, առանց Հայաստանի Էլ երկու երկրների միջեւ խնդիրները քիչ չեն: Դրանց թվում են՝ Կասպից ծովը, մշակութային այն ժառանգությունը, որը փորձում են յուրացնել ադրբեջանցիները, տարածքային պահանջները, հոգեւոր սպասավորների հալածանքները: Հարկ Է նաեւ նշել, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները երբեք Էլ առանձնապես ջերմ չեն եղել: Բայց վերջին ժամանակներս դրանք սկսել են վատթարանալ: Դա կապված Է նաեւ դեպի Արեւմուտք Ադրբեջանի կտրուկ թեքվելու եւ այն բանի հետ, որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի դեպքում ադրբեջանական կողմը հավանաբար կտրամադրի իր ռազմական օդանավակայանները: Ոչ պակաս կարեւոր դեր Է խաղում նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Իրանի բռնած չեզոք դիրքը եւ այն աղմուկից Թեհրանի զատվածությունը, որը բարձրացվել Է ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին ֆրանսիական օրինագծի շուրջ: Կրակին յուղ ավելացրեց նաեւ Մոսկվայում Իրանի դեսպան Մահմուդ Ռըզա Սաջադին, որը հայտարարեց, թե «տեղեկատվություն չունի 1992 թվականի փետրվարի Խոջալուի իրադարձությունների մասին»:

Ճիշտ Է, պետք Է ենթադրել, որ բանը չի հասնի հարաբերությունների սառեցման, առավել եւս խզման: Թեեւ, ինչ իմանաս. եթե Բաքուն շարունակի իր հակաիրանական արշավը, բանը կարող Է հասնել նաեւ դրան: Սակայն Բաքվի քաղաքական գործիչները պետք Է հիշեն, որ Թուրքիայի հետ չափազանց սերտ բարեկամությունը երբեք լավ բանի չի բերել: Թերեւս Ալիեւն ավելի լավ գիտի՝ ում հետ բարեկամություն անել: Նրա համար գլխավորը ում դեմ բարեկամություն անելն Է: Իսկ քանի որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին Հայաստանն Է, ուրեմն եւ՝ տարածաշրջանում պետք Է բարեկամություն անել միայն նրանց հետ, ովքեր հանդես են գալիս Հայաստանի դեմ: Իրանն այդ երկրների թվում չԷ:

Հայերեն Русский

Տեխնոլոգիական ոլորտում աշխատող և ոլորտով հետաքրքրված հայրենադարձներին ներկայացվել են պետական ծրագրերն ու միջոցառումները

ՀՀ տարածքում կան փակ, դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել