Արցախ

Բակո Սահակյանն այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ

1 րոպեի ընթերցում

Բակո Սահակյանն այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հունաստանի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 12-ին այցելել է Աթենքի հայկական եկեղեցիներ: Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վաչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Սուրբ Աստվածածին եկեղեցում Բակո Սահակյանը մասնակցել է կիրակնoրյա պատարագին, որը մատուցել է Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Այնուհետեւ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը Բակո Սահակյանը հանդիպումներ է ունեցել ՀՅԴ Հունաստանի կենտրոնական կոմիտեի, Ռամկավար ազատական կուսակցության Հունաստանի շրջանային վարչության, Հայկական ժողովրդային շարժման, Հայ-հունական առեւտրաարդյունաբերական պալատի մի խումբ անդամների հետ:

Արցախի Հանրապետության Նախագահը հանդիպումներ է ունեցել նաեւ հունահայ մամուլի ներկայացուցիչների հետ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում