Հրազդանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Արամ Դանիելյանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում անցկացրած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները: Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առաջադրված թեկնածուներից ՀՀԿ-ական Արամ Ռազմիկի Դանիելյանի օգտին քվեարկել է 13 հազար 79, իսկ անկուսակցական, ՀԱԿ համակիր Սասուն Մեխակի Միքայելյանի օգտին` 11 հազար 506 քաղաքացի:
Անվավեր է ճանաչվել 893 քվեաթերթիկ, իսկ անճշտությունների չափը 13-ն է:
Քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող43 հազար 874 ընտրողներից ՏԻՄ ընտրություններին մասնակցել է 25 հազար 480քաղաքացի (57,9 տոկոսը):
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի մոտ 4 տասնյակ համայնքներում փետրվարի 12-ին անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընտրվել են համայնքի ղեկավարներ եւ ավագանիներ: