Էլմար Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի Ալիեւների կլանից

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էլմար Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի Ալիեւների կլանից: Արդեն վաղուց Ադրբեջանի ղեկավարությունը հանդես չԷր եկել այնպիսի հայտարարություններով, զորօրինակ՝ «մեր համբերությունն անսահման չԷ», «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք Է լուծել այժմ» եւ նման այլ բաներ: Այս անգամ աչքի Է ընկել արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, որն այդ ամենի մասին հայտարարել Է թուրքական ABhaber գործակալությանը: Նախարարը առիթը բաց չի թողել դատապարտելու Ֆրանսիային, որը, նրա խոսքով՝ մեղավոր Է Հայաստանին աջակցելու համար: Դատելով ըստ ամենայնի՝ Բաքվում ցանկացել են օգտվել այն բանից, որ աշխարհի ղեկավարներն զբաղված են Սիրիայի ճակատագրով, եւ փորձում են աննկատելիորեն առաջ մղել իրենց խնդիրները եւ դարձյալ համաշխարհային հանրակցությանը «խնդրել»՝ ճնշում գործադրելու ԼՂՀ-ի վրա:

Էլմար Մամեդյարովը, ոչ մի նոր բան չգտնելով, վերստին սկսել Է խոսել ինչ-որ 20 տոկոս տարածքի եւ մեկ մլն փախստականների մասին այն դեպքում, երբ միջազգային բոլոր կազմակերպությունները վաղուց հասկացել են՝ փախստականները որքան են, տոկոսները՝ որքան: Մամեդյարովը չի մոռացել նաեւ Խոջալուի իրադարձությունների մասին, որը Բաքվի ագիտպրոպը ներկայացնում Է որպես ցեղասպանություն: Բայց, որ գլխավորն Է՝ նա ասել Է, թե Ադրբեջանը պաշտպանում Է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը՝ դա հիմնավորելով նրանով, որ հենց Թուրքիան կարող Է պահպանել Կովկասի կայունությունը եւ լուծել ղարաբաղյան հակամարտությունը:

Հարեւան պետության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքերից հետո պետք Է առնվազն սադրանքներ սպասել ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում: Վերստին կարող Է լույս աշխարհ գալ ՄԱԿ-ի օրակարգից մի քանի անգամ հանված ՎՈՒԱՄ-ի տարածքում հակամարտությունների մասին բանաձեւը: Սակայն չպետք Է մոռանալ, որ այն ամենը, ինչ ասվում Է նման կարգի քաղաքական գործիչների կողմից, որպիսիք Ադրբեջանի կամ Թուրքիայի արտգործնախարարներն են (ինչը գրեթե նույն բանն Է), առաջին հերթին նախատեսված Է ներքին սպառման եւ այն պետությունների ղեկավարների համար, որոնք «կիսում են «Ադրբեջանի ժողովրդի մտահոգությունը»: Խոսքը, ինչպես հայտնի Է, Պակիստանի եւ Իսլամական խորհրդաժողով կազմակերպության երկրների մասին Է: Բայց դե նրանք Էլ, ընդհանուր առմամբ, միակարծիք չեն եւ, օրինակ, Սիրիան դրա ապացույցն Է: Այնպես որ պետք Է խոստովանել, որ իրականում Մամեդյարովի հայտարարությունները ոչ մեկի հարկավոր չեն, բացի Ալիեւների կլանից եւ հենց իրենից:

Հայերեն Русский

12 տարին չլրացած անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման

Հայաստանի և Կիպրոսի միջև ստորագրվել է կրթության, սպորտի և երիտասարդության ոլորտներում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր

Կորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվել

ՀՖՖ նախագահի՝ երկրպագուների թեկնածուն Գևորգ Ղազարյանն է

Այսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

ԻՀՊԿ-ն հաղորդել է, որ Հորմուզի նեղուցում ականների վրա պայթելուց հետո երկու լցանավում հրդեհ է բռնկվել

Թրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերը

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի նախագահ

Ուկրաինան պետք է ձգտի նրան, որ ԱՄՆ-ն ապասառեցնի 16 միլիարդ դոլարի օգնությունը. Զելենսկի