Վլադիմիր Մեսամեդ. Պետք Է սպասել եւ տեսնել՝ ինչով կավարտվի Իրանի նկատմամբ ձեռնարկված նավթային բոյկոտը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին ժամանակներս չափազանց հաճախ ու շատ Է խոսվում Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ Իրանին Իսրայելի հնարավոր ռազմական հարվածի մասին: ԱՄՆ-ը՝ որպես այդ հարցում ամենաշահագրգիռ կողմը, կարելի Է ասել՝ Իսրայելին «դրդում Է» ռմբակոծելու միջուկային օբյեկտները, բայց խորհուրդ Է տալիս՝ չշտապել: Մասնավորապես, նախագահ Օբաման Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուին համոզել Է՝ «սպասել Իրանի վրա գրոհելու հարցում»:

Ինչպես «Արմենպրես»-ին ասել Է քաղաքագետ, Իրանի հարցերով փորձագետ դոկտոր Վլադիմիր Մեսամեդը, ամերիկացիներն ասում են, որ Իսրայելն ազատ Է Իրանի նկատմամբ իր գործողություններում, բայց ավելի լավ կլինի՝ ԱՄՆ-ին նախազգուշացնել նախապատրաստվող հարվածի մասին:

«Բայց մենք մտադիր չենք նախազգուշացնել, թե ինչ ենք պատրաստվում անել: Ու նաեւ չենք ասում, որ հարվածն անպայմանորեն կհասցվի ու դա տեղի կունենա հենց այն ժամկետում, որը նշել Է Պենտագոնի ղեկավարը՝ այս տարվա գարնանը-ամռանը: Հիշեցնեմ, որ իրանական միջուկային օբյեկտներին կանխիչ հարված հասցնելու անհրաժեշտության մասին վերջերս Հերցլիայի խորհրդաժողովում խոսել Է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը: Նա այդ ժամանակ ասաց, որ Իրանին անհրաժեշտ Է հարված հասցնել նախքան անհրաժեշտ բոլոր սարքավորումները կտեղափոխվեն անմատչելի ստորգետնյա բունկերներ: Բայց, տեսեք, Եվրոպան նավթային բոյկոտ Է սկսել, ու մենք դեռեւս չգիտենք՝ ինչով այն կավարտվի: Ուրեմն՝ պետք Է սպասել: Առայժմ ամեն ինչ ընթանում Է խոսակցությունների մակարդակով: Ճիշտ Է՝ ես պետք Է նշեմ, որ Իսրայելն այլ ելք չունի. աշխարհում ոչ ոք չի հանդուրժի միջուկային Իրան: Հնարավոր Է, որ կասեն, թե ԱՄՆ-ը հրեական պետության ձեռքերով լուծում Է իր խնդիրները: Բայց Իրանում այժմ ներքաղաքական բնույթի ինչ-ինչ տեղաշարժեր են կատարվում, որոնք կարող են դանդաղեցնել միջուկային ծրագրի իրագործումը: Այնպես որ այժմ ոչ մի կոնկրետ ժամկետ չի կարող լինել»,-ասել Է Վլադիմիր Մեսամեդը:

Հայերեն Русский

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Ալեն Սիմոնյանն ԱՄՆ Կոնգրեսի անդամի հետ քննարկել է TRIPP-ին վերաբերող հարցեր

Ոստիկանության հատուկ միջոցառումները շարունակվում են. բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 266 անձ

Նեթանյահուն ողջունել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում Java ծրագրավորման փորձառու մասնագետների

ԱԱԾ-ն աշխատանքի է հրավիրում ռադիոֆիզիկայի ոլորտի փորձառու մասնագետների

Իրանը հայտարարել է, որ Հորմուզի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները հեռու են նրա իրական հնարավորություններից