Արցախ

Հոբելյանական խորհրդանիշի մրցույթ ԼՂՀ-ում` մայիսյան տոների առթիվ

1 րոպեի ընթերցում

Հոբելյանական խորհրդանիշի մրցույթ ԼՂՀ-ում` մայիսյան տոների առթիվ

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոբելյանական խորհրդանիշի մրցույթ է հայտարարվում հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի եւ Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման ու համակարգման կառավարական հանձնաժողովի կողմից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Արվեստի եւ ժողովրդական ստեղծագործության» բաժնից, հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, գունավոր ու սեւ-սպիտակ տարբերակներով` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև A-4 ձեւաչափի թղթի վրա: Լավագույն աշխատանքների համար սահմանված է մեկ գլխավոր մրցանակ` 500000 դրամ: Հայտերը կարելի է ներկայացնել մինչեւ 2012թ. փետրվարի 20-ը` ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում