1 րոպեի ընթերցում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 2-ին ստորագրել է հրամանագիր` ԼՂՀ արդարադատության խորհրդի իրավաբան անդամ Շահանե Սաֆարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, համաձայն հրամանագրի` արդարադատության խորհրդի իրավաբան անդամ է նշանակվել ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ, իրավաբանական վարչության պետ Սրբուհի Արզումանյանը: