Պաշտոնական

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական ուղերձ է հղել Ա. Յավուրյանի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ցավակցական ուղերձ է հղել Ալբերտ Յավուրյանի մահվան կապակցությամբ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է. «Ցավով իմացա հայ կինոյի ներկայացուցիչներից մեկի` Ալբերտ Յավուրյանի մահվան մասին: Տասնամյակներով նրա ինքնատիպ մտածողության շնորհիվ մենք երջանկություն ենք ունեցել հաղորդակցվելու իսկական արվեստի հետ, որ վերացրել է կինոէկրան- հանդիսատես անջրպետը` հասկանալի ու մտերիմ դարձնելով կինոխցիկի ոսպնյակում հայտնված հերոսներին: Նրա օպերատորական մասնակցությամբ ‎ýիլմերը միշտ կմնան հայ կինոյի ոսկե ýոնդում` սերունդներին պատմելով 20-րդ դարի հայ մարդու կյանքի պատմությունը: Խորապես ցավակցում եմ Ալբերտ Յավուրյանի հարազատներին ու մտերիմներին` ծանր կորուստի կապակցությամբե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում