Գյումրու քաղաքապետը պատրաստ է գնել Թումանյանի Թբիլիսիի բնակարանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանին տվել է պարտավորագիր: Դրա համաձայն` Ղուկասյանների ընտանիքը պատրաստ է Թբիլիսում գտնվող Հովհ. Թումանյանի տունը գնելու նպատակով տրամադրել անհրաժեշտ գումարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանը: Նրա խոսքով` Գյումրիի քաղաքապետը եւ նրա եղբայրը իրենց խնայողություններով որոշել են գնել բնակարանը եւ նվիրել Թբիլիսիի հայկական համայնքին: «Թումանյանը միավորեց բոլորիս եւ ես շատ ուրախ եմ դրա համար»,- ասաց Լեւոն Անանյանը:

Բնակարանը ձեռք բերվելուց հետո այն կդառնա մշակութային կենտրոն, որի շահագործման ծախսերը կվերցնի իր վրա «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը: Միության նախագահ Սերգո Երիցյանը հավաստիացրեց, որ իրենք անպայման կօգնեն, կօժանդակեն, որ կենտրոնում միշտ թեւածի հայկական ոգին եւ շունչը:

Հայ մեծ բանաստեղծի թոռնուհի Իռմա Սաֆրաստբեկյանն ուրախությամբ արձանագրեց, որ այսուհետ հարցով կզբաղվի ոչ թե իր ընտանիքը, այլ` Գրողների միությունը: «Այսուհետ այս ծանր բեռը մեզ վրա չէ»,- ասաց նա` հավաստիացնելով, որ ինքը որեւէ լրատվամիջոցի դեռեւս չէր տվել այն բարերարի անունը, որ պետք է գներ բնակարանը:

Դեռեւս միայն լուծում չի ստացել Թումանյանի ծոռնուհու` Ալյոնա Կոլեսնիկովայի հարկաբաժնի հարցը, որի լուծման ուղղությամբ եւս կտարվեն աշխատանքներ:

Հայերեն English

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ