Հասարակական

Սուրբ Նշան եկեղեցու տեղում վրաց ուղղափառ եկեղեցի չի եղել

2 րոպեի ընթերցում

Սուրբ Նշան եկեղեցու տեղում վրաց ուղղափառ եկեղեցի  չի եղել

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս առաջադրած այն պնդումը, թե Թբլիսիում հայկական Սուրբ Նշան եկեղեցու տեղում նախկինում եղել է վրաց ուղղափառ եկեղեցի, փաստազուրկ է եւ անհիմն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հայտնել «Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող» հասարակական կազմակերպության ղեկավար, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա խոսքով` հայկական եկեղեցիների ազգային պատկանելությունը կասկածի տակ դնելու գործելակերպը նորություն չէ, քանի որ կան յուրացված մի քանի եկեղեցիներ: «Այս անգամ էլ կիրառվել է նույն մարտավարությունը եւ Սուրբ Նշանը բացառություն չէ»,- հիշեցրեց հուշարձանագետը: Խնդրի առնչությամբ ամբողջական պատկերացում կազմելու համար Սամվել Կարապետյանը գիտական ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել, որ մինչեւ այսօր կանգուն եկեղեցու կառուցումը եւ առնվազն շուրջ մեկ դար առաջ տեղում եղել է ավելի հին նույնանուն հայկական եկեղեցի: «Սկզբնաղբյուրները վկայում են, որ տեղում եղած հին եկեղեցին նույնպես եղել է հայկական, այլ ոչ` վրացական: Ընդ որում` ուշագրավ է, որ հնի տեղում նոր եկեղեցին կառուցելիս անվանափոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Սամվել Կարապետյանը` հավելելով, որ եկեղեցին իբրեւ պատմական հուշարձան երբեւէ չի ընկալվել վրացիների կողմից:

Հուշարձանագետը ներկայացրեց նաեւ երեք հիշատակություններ, որոնք 3-ն էլ փաստում են այդտեղ կառուցված հայկական եկեղեցու գոյության մասին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում