Հասարակական

Տոնական համերգ՝ նվիրված ԶՈՒ կազմավորման 20 ամյակին

1 րոպեի ընթերցում

Տոնական համերգ՝  նվիրված ԶՈՒ կազմավորման 20 ամյակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-րդ հոբելյանական տարեդարձի կապակցությամբհունվարի 27-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպվել էր «Ես եմ հայրենիքիս զինվորը» հանդիսավոր միջոցառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը եւտիկին Ռիտա Սարգսյանը,Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, այլք:

Մարզահամերգային համալիր բարձրանալու ճանապարհին՝ յուրաքանչյուր աստիճանահարթակին վերարտադրված էր պատմական առանձնահատուկ ժամանակահատված՝ սկսած անտիկ շրջանից մինչև Շուշիի ազատամարտ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր այն օրերից է, երբ բոլորը շնորհավորում են միմյանց` միաժամանակ հիշելով հերոսական պատմության դրվագները:

«Հայոց բանակը գալիս է հազարամյակների խորքից: Հայ միշտ պայքարել է հանուն հողի, հավատի և արժանապատվության: Մեր բանակը միաժամանակ եւ հին է, եւ նաեւ տոգորված երիտասարդական ավյունով»,- նշեց պաշտպանության նախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում