Քարինտակի պաշտպանությունը դարձել Է Ղարաբաղի պատմության փառավոր Էջերից մեկը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարի 26-27-ին լրանում Է Քարինտակ գյուղի հերոսական պաշտպանության 20 տարին: Հայկական գյուղը դիմակայեց հակառորդի գերակշռող ուժերի գրոհին, որոնց ղեկավարում Էր Ադրբեջանի պաշտպանության նորաթուխ նախարար Թաջեդին Մեհթիեւը: Գյուղի դեմ նետվել Էին մեծ ուժեր, սակայն այն դիմացավ եւ փախուստի մատնեց հակառակորդի զինվորներին: ԼՂՀ-ի նախագահ Բակո Սահակյանի խոսքով՝ Քարինտակ գյուղի պաշտպանությունը, որն առաջին եւ վճռորոշ հաղթանակներից մեկն Է, հատուկ տեղ Է գրավում Արցախի ժողովրդի ազգային ազատագրական պայքարում: Այդ ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատն ու անձնուրացությունը կարող են չեզոքացնել հակառորդի թվական գերազանցությունը եւ պարտության մատնել նրան:

Հունվարի 25-26-ին Քարինտակի վրա ադրբեջանական զինված կազմավորումների հարձակումից առաջ գյուղն անընդհատ գնդակոծվում Էր Շուշիի բարձունքներից, ադրբեջանցիները բնակիչների վրա գլորում Էին քարե մեծաբեկորներ, հրկիզված անվադողեր: 1992 թվականի հունվարի լույս 26-ի գիշերը ադրբեջանական ՕՄՕՆ-ի երկու ստորաբաժանումներ շրջապատեցին Քարինտակը՝ նպատակ ունենալով ոչնչացնել գյուղն ու նրա բնակիչներին: Գործողությունը նաեւ մարտավարական նպատակ Էր հետապնդում՝ ճանապարհ բացել դեպի հանրապետության հարավային շրջաններ: Հակառակորդը հույս ուներ կայծակնային գրոհով գրավել գյուղը: Սակայն, ունենալով ընդամենը 38 ինքնաձիգ եւ մի քանի ինքնաշեն հրացան ու նռնակ, քարինտակցիները, գործելով համաձայնեցված ու անձնուրաց, կարողացան հաղթել հակառակորդի մեծապես գերակշռող ուժերին: Քարինտակի բնակիչներին օգնության հասան մերձակա Շոշ, Կարմիր գյուղ, Սղնախ եւ այլ գյուղերի ինքնապաշտպանության ջոկատները: Այդ մարտում ադրբեջանցիները կորցրին 136 զինվոր, ղարաբաղյան կողմից զոհվեց 22 մարդ:

«Քարինտակը բոլորին ցույց տվեց, որ կարելի Է հաղթել անհավանական պայմաններում՝ անելով, թվում Է թե՝ անհնարինը: Քարինտակը մեզ նաեւ փառավոր հաղթանակի բերեց Շուշիում»,-ասել Է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը՝ ելույթ ունենալով անցյալ տարի կայացած հանդիսավոր միջոցառման ժամանակ:

Դիտորդների կարծիքով՝ Քարինտակի լեգենդար ինքնապաշտպանությունը, որի ընթացքում գյուղի վրա գրոհած ադրբեջանական զինված կազմավորումները պարտություն կրեցին խաղաղ բնակիչներից, կարեւոր քայլ դարձավ Շուշիի ազատագրման եւ ղարաբաղյան պատերազմում հայ ժողովրդի հաղթանակի ճանապարհին:

Հայերեն Русский

Երևանում և մի քանի մարզում օգոստոսի 19-24-ին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Ցուցակվել են «Սոլիս»-ի պարտատոմսերը. Շուկա ստեղծողն Ամերիաբանկն է

Այս տարի լոլիկի մթերման գինը Հայաստանում սահմանվել է 40-80 դրամ. էկոնոմիկայի նախարար

Ղալիբաֆը հայտարարել է, որ Թեհրանի վրա ճնշումն ԱՄՆ-ին չի օգնի համաձայնագիր կնքել

Նիդեռլանդները և Ճապոնիան դատապարտել են ԱՄՆ-ի կողմից ՄՔԴ-ի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների սահմանումը

Silicon Mountains 2026-ը ներկայանում է նոր ձևաչափով. «Invest in Innovation» խորագրով գագաթնաժողովին զուգահեռ կանցկացվի խոշոր տեխնոլոգիական ցուցահանդես

Լոռիում բացահայտվել է ապօրինի ջրառ․ ԲԸՏՄ-ն ձկնաբուծարանի գործունեությունը կասեցրել է

Նարեկ Կարապետյանը և Աննա Գրիգորյանը մերժել են Աննա Հակոբյանի հանդիպման առաջարկը

40 հազար դրամ՝ 10 տարի ժամկետով․ Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի վարձակալության վճարը մասնակի կհատուցվի

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը