Բակո Սահակյանն այցելել է Շուշիի շրջան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 26-ին այցելել է Շուշիի շրջան եւ մասնակցել Քարին տակ գյուղի հերոսամարտի 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Նախագահը նշել է, որ Քարին տակ գյուղի պաշտպանությունն իր ուրույն տեղն է զբաղեցնում Արցախի ազգային-ազատագրական պայքարում' հանդիսանալով առաջին եւ հիմնարար հաղթանակներից մեկը: Այս ճակատամարտը ցույց տվեց, որ հայրենասիրությունը, հավատքն ու անձնվիրությունը ի վիճակի են չեզոքացնել եւ պարտության մատնել քանակական առավելություն ունեցող հակառակորդին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այդ ու Արցախի մյուս բոլոր հաղթանակները կերտվել են արյան գնով, եւ նահատակների հիշատակը վառ պահելու լավագույն միջոցը երկրի զարգացումն է, Քարին տակի ու հանրապետության մնացած բնակավայրերի շենացումը:

Միջոցառմանը մասնակցում էին հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներ, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:

Հայերեն English

Խիստ ցանկալի կլինի, որ Արթուր Օսիպյանի խափանման միջոցը փոխվի. Սրբուհի Գալյան

Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը