Արցախի Սոս գյուղը նոր մանկապարտեզ կունենա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը ֆրանսահայ համայնքի միջոցներով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի Սոս գյուղում կառուցում է մանկապարտեզ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից, ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը:

Նորակառույց մանկապարտեզն իր հարկի տակ կարող է ընդունել մինչեւ 50 երեխա: Երկհարկանի մանկապարտեզի առաջին հարկում նախատեսվում է կառուցել հանդերձարան, ննջարաններ, սանհանգույց, խոհանոց, լվացքատուն ու պահոցներ, երկրորդ հարկում` խաղասենյակներ, հանդիսության դահլիճ եւ մարմնամարզության սրահ: Բակում կկազմակերպվի երեխաների բացօթյա ժամանցը: Ընթացքում են նոր մանկապարտեզի հիմքի կառուցման աշխատանքները: Շենքը նախատեսվում է շահագործման հանձնել այս տարվա աշնանը:

Ներկայում համայնքում գործում է 1970-ականներին կառուցված մանկապարտեզը, որը ոչ միայն զուրկ է մանկահասակ երեխաների ժամանցի ու կրթության կազմակերպման համար պատշաճ պայմաններից, այլեւ չունի կոյուղի եւ կենտրոնացված ջեռուցում:

Սոսի գյուղապետ Իգոր Ղահրամանյանի խոսքով` որոշ ընտանիքներ անգամ հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ ուղարկել շենքի խիստ անբարեկարգ պայմանների պատճառով: Նա հույս է հայտնում, որ մանկապարտեզի նորաստեղծ պայմանները հնարավոր կդարձնեն երեխաների հաճելի ժամանցն ու կրթությունը համապատասխան միջավայրում:

Ֆրանսահայ համայնքի աջակցության շնորհիվ` 2010 թվականից գյուղն ունի նաեւ կանոնավոր ջրամատակարարում:

«Ուզում եմ հուսալ, որ այս համայնքը, որը տարածվում է Ամարասի վանական համալիր տանող ճանապարհի երկու կողմում, հետագա զարգացման լավ հեռանկարներ ունի»- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Նրա խոսքով` Հայաստանը բարձ է գնահատում Ֆրանսիայի տեղական մարմնի հետեւողական ուշադրությունը նախադպրոցական կրթօջախների նկատմամբ:

250 տարվա պատմություն ունեցող գյուղն ունի շուրջ 1040 բնակիչ, ովքեր հիմնականում զբաղվում են անասնապահությանբ եւ խաղողագործությամբ: Գյուղում վերջին տարիներին գործում է նաեւ մեքենատրակտորային կայան, որը, գյուղապետի խոսքով` մասամբ հեշտացնում է մենատնտեսների հողագործական աշխատանքները:

Հայերեն English

Արարատի բժշկական կենտրոնին տրամադրվել է համակարգչային շերտագրման սարք

Իսրայելի բանակը օպերատիվ վերահսկողություն է հաստատել Լիբանանի հարավում

Երևան-Սևան ավտոճանապարհին կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. տուժածներ չկան

Բուլղարիայում ոչնչացվել են ափամերձ գոտում հայտնաբերված անհայտ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Գյումրիի «Մայր Հայաստան» համալիրի պոկված տառերի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ

«Ուժեղ Հայաստան»-ի ևս մեկ պատգամավորի թեկնածուի կալանավորելու որոշում է կայացվել. հայտարարվել է հետախուզում

Կառավարությունն աջակցում է կաթի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին

Կոտայքի մարզի Մարմարիկ բնակավայրում երթևեկությունը կկարգավորվի արագաչափ սարքի միջոցով

Արյան դոնորի համաշխարհային օրը կանցկացվի «Մեկ կաթիլ մարդասիրություն» կարգախոսը կրող հանրային արշավ

Մոլդովայի խորհրդարանը լռության րոպեով հարգել է ստալինյան տեղահանությունների զոհերի հիշատակը․ Moldpres