1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված արտադրական ենթակառուցվածքների ոլորտում 2011 թվականին իրականացված աշխատանքներին եւ 2012 թվականին նախատեսված ծրագրերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, զեկույցներով հանդես են եկել արտադրական ենթակառուցվածքների նախարար Կառլեն Պետրոսյանը եւ կառույցի ստորաբաժանումների ղեկավարները:
Կարեւորելով ոլորտի նշանակությունը հանրապետության զարգացման համար` նախագահն ընդգծել է իրականացվելիք աշխատանքների պատշաճ մակարդակի ապահովման անհրաժեշտությունը եւ այս ուղղությամբ տվել կոնկրետ հանձնարարականներ:
Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: