Քաղաքականություն

Շարմազանովն ազնիվ չի համարում համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին խոսողներին

2 րոպեի ընթերցում

Շարմազանովն ազնիվ չի համարում համամասնական ընտրակարգի անհրաժեշտության մասին խոսողներին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազնիվ չեն այն մարդիկ ու քաղաքական ուժերը, ովքեր խոսում են ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու անհրաժեշտության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հրավիրված ասուլիում նման կարծիք հայտնեց ՀՀ Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ամբողջությամբ համամասնական ընտրակարգին անցնելու տարբեր, այդ թվում նաև կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկ-հայտարարություններին: «Խորհրդարանական քննարկումների ժամանակ, բացառությամբ մի քանի ընդդիմադիր քաղաքական գործիչների ելույթների, ես նման առաջարկներ և ելույթներ չլսեցի: Նոր ընտրական օրենսգիրքը կոալիցիոն փաստաթուղթ է: Այսինքն՝ այն ոչ միայն հավանության է արժանացել, այլ մշակվել է կոալիցիոն այլ ուժերի կողմից»,- ասաց Շարմազանովը;

Նրա տեղեկացմամբ՝ ՀՀԿ-ն դեռևս չի որոշել, թե ով է գլխավորելու կուսակցության համամասնական ցուցակը: «Մի բան կարող եմ հստակ ասել` հանրապետականներին ընտրությունների ժամանակ կգլխավորի Հանրապետության և կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը»,- նշեց Շարմազանովը: Նրա կարծիքով՝ ներկայում ՀՀԿ-ն ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի մեծամասնություն կազմի խորհրդարանական ընտրություններում. «թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններում ֆավորիտը ՀՀԿ-ն է` իր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ»:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում