Արցախում կշարունակվեն սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերը

2 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անցած տարի ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից պետական միջոցներով իրականացվել է 50 ծրագիր` այդ նպատակով ծախսվելով 16 միլիարդ 800 միլիոն դրամ:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ սոցապահովության նախարար Նարինե Ասծատրյանը` հավելելով, որ տարին ավարտել են առանց սոցիալական պարտավորությունների: Նախարարի խոսքով` 2011թ-ին սոցպաշտպանության բնագավառի քաղաքականության հիմնական նպատակները եղել են ժողովրդագրական վիճակի բարելավումը, քաղաքացու կենսագործունեության համար նորմալ պայմանների ստեղծումը, հասարակություն մեջ սոցիալական բեւեռացման մեղմացումը, կենսաթոշակային ապահովման համակարգի կատարելագործումը եւ զբաղվածության քաղաքականության վարումը:

Անցած տարվա ընթացքում ոլորտին վերաբերող 60 ենթաօրենսդրական ակտեր են ընդունվել, փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել մի շարք գործող օրենքներում: «Հիմնական աշխատանքն ուղղված է եղել կենսաթոշակային բարեփոխումների նախապատրաստմանը, ինչի արդյունքում տարեվերջին ունեցանք պետական կենսաթոշակների մասին նոր օրենք, որի կիրառման հետեւանքները զգալու ենք 2014 թ-ին»,-ասաց Ասծատրյանը:

Խոսելով ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերի մասին` նախարարը նշեց, որ 2012 թ-ին միանշանակ կշարունակվեն իրականացվել բոլոր այն ծրագրերը, որոնք գործել են 2011 թ-ի ընթացքում: «Դեռ ավելին, կյանքի կկոչվեն նոր ծրագրեր, որոնք կառնչվեն զբաղվածության ոլորտին եւ ուղղված կլինեն իրականացվող պետական քաղաքականության ակտիվացմանը»,-ասաց նա` ավելացնելով, որ 2012 թ-ին ԼՂՀ պետական բյուջեի նախագծով սոցպաշտպանության ոլորտում իրականացվելիք 53 ծրագրի համար նախատեսվել է 18,3 մլրդ դրամ, որը կազմում է պետբյուջեի ամբողջ ծախսային մասի 26,1 տոկոսը:

Հայերեն English

Ռումինիայում նոր կառավարության ձևավորման գործընթացը փակուղի է մտել

Թրամփը շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում վստահ հաղթանակի առթիվ

Մոսկվայում նշել են, թե որն է ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնման բանալին

ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում

ԱՄՆ-ն Կուբային կոչ է արել զերծ մնալ Գուանտանամոյի բազային հարվածելու նպատակով զենք հայթհայթելու փորձերից

Լյուքսեմբուրգը շնորհավորել է Հայաստանին և խորհրդարանական ընտրությունները հաջողված համարել

Երևանը բարձր է գնահատում Լիսաբոնի հետ իր բարեկամությունը. ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտուգալիայի Ազգային օրը

Իսրայելի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամում 30 մարդ է զոհվել Լիբանանում

Հասանովն ու Վուչիչը քննարկել են Ադրբեջան-Սերբիա ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները

Աշխարհահռչակ Անդրեա Բոչելլին ելույթ կունենա ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության բացման արարողությանը