1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը դեկտեմբերի 31–ին ժամ 22։30–ից բոլոր երևանցիներին ու մայրաքաղաքի հյուրերին հրավիրում է Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու տոնական համերգային ծրագրին և միասին դիմավորելու Ամանորը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, միջոցառումը կմեկնարկի տոնական եռաչափ գրաֆիկական շոու ծրագրով և կշարունակվի հանրապետության լավագույն երգիչ երգչուհիների ու համույթների ելույթներով։
Իսկ ուղիղ կեսգիշերին մայրաքաղաքի երկինքը կլուսավորի տոնական հրավառությունը։