2012 թվականին աշխարհում ավտոմեքենաների արտադրությունը կաճի 3-5 տոկոսով. Robert Bosch GmbH
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմեքենաների համալրող մասերի գերմանական արտադրող Robert Bosch GmbH –ի հաշվետվության համաձայն՝ 2012 թվականին աշխարհում ավտոմոբիլների արտադրության աճը կկազմի 3-5 տոկոս: Փորձագետները նաեւ վստահ են, որ մինչեւ հաջորդ տասնամյակի կեսը չարժե լուրջ տեղաշարժ ակնկալել Էկոլոգիապես մաքուր փոխադրամիջոցների ստեղծման ուղղությամբ:
Ինչպես հայտարարել Է Robert Bosch GmbH-ի ավտոմոբիլաշինական ստորաբաժանման ղեկավար Բեռնդ Բորը, 2011 թվականին ավտոմեքենաների համաշխարհային արտադրությունը կաճի 4 տոկոսով, իսկ 2012 թվականին ընկերությունը 3-5 տոկոս աճ Է ակնկալում:
«Մինչեւ 2025 թվականը հօգուտ Էլեկտրամոբիլների պահանջարկի լուրջ վերաբաշխում տեղի չի ունենա: Մինչեւ հաջորդ տասնամյակի կեսը մենք Էական տեղաշարժ չենք սպասում Էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցների ստեղծման ուղղությամբ»,-հայտարարել Է բիզնեսմենը:
Մինչդեռ PriceWaterhuoseCoopers ընկերությունը կանխատեսում Է, որ 2012 թվականին ավտոմոբիլների համաշխարհային արտադրությունը կաճի 9 տոկոսով եւ կարող Է կազմել ռեկորդային 82,8 մլն մեքենա: Իսկ ընթացիկ տարում ընկերությունը համաշխարհային ավտոարդյունաբերության համար կանխատեսում Է 76 մլն թողարկված մեքենա, ինչը 6 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: «Դա մեծապես պայմանավորված Է Չինաստանում եւ Հնդկաստանում պահանջարկի շարունակվող աճով, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շուկայի վերականգնմամբ եւ խրախուսադրամային բրենդների պահանջարկի համաշխարհային աճով:
Իսկ ահա Եվրամիությունում վերականգնումը դանդաղ տեմպերով Է ընթանում օգտահանման բազմաթիվ սխեմաների գործողության ավարտվելու պատճառով»,-հայտարարել Է PriceWaterhuoseCoopers-ի՝ ավտոշուկայի գծով մասնագետ Սթենլի Ռուտը: Նրա խոսքով՝ ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանն արդեն արտադրության աճի լոկոմոտիվն Է դարձել արագ զարգացող շուկաներում: Օրինակ, ըստ կանխատեսումների՝ 2010-2017 թվականներին արտադրության համաշխարհային աճի մեջ Հնդկաստանի եւ Չինաստանի ներդրումը կկազմի համապատասխանաբար 38,5 եւ 12 տոկոս: Իսկ Բրազիլիան նշված ժամանակաշրջանում կապահովի համաշխարհային ավտոարդյունաբերության աճի 6,4 տոկոսը, Ռուսաստանը՝ 6,2 տոկոսը: