Վերլուծություն

Գովազդի համաշխարհային շուկան 2012 թվականին կաճի ավելի արագ տեմպերով, քան համաշխարհային էկոնոմիկան

4 րոպեի ընթերցում

Գովազդի համաշխարհային շուկան 2012 թվականին կաճի ավելի արագ տեմպերով, քան համաշխարհային էկոնոմիկան

ՄՈՍԿՎԱ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գովազդի համաշխարհային շուկան 2012 թվականին կաճի ավելի արագ տեմպերով, քան համաշխարհային էկոնոմիկան' կապված այնպիսի կարեւոր իրադարձությունների հետ, ինչպիսիք են ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները եւ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս կանխատեսումն արել է ZenithOptimedia գործակալությունը: Նոր կանխատեսումը փոքր-ինչ զիջում է հոկտեմբերի սպասումներին:

Գովազդի համաշխարհային շուկան 2011 թվականին կաճի 3,5 տոկոսով, իսկ 2012-ին' 4,7 տոկոսով: Ավելի վաղ սպասվում էր, որ ընթացիկ տարում գովազդային շուկան աճը կկազմի 3,6 տոկոս, իսկ հաջորդ տարի' 5,3 տոկոս:

Կանխատեսման վերանայման հիմնական գործոններ են դարձել Եվրագոտու ճգնաժամը եւ այն ազդեցությունը, որ ճգնաժամը գործում է գործարար վստահության վրա: Բայց, չնայած տնտեսական անորոշությանը, տվյալներն ընդհանուր առմամբ վկայում են գովազդային շուկայի դրական վիճակի մասին: Ըստ Zenith-ի կանխատեսումների' Արեւմտյան Եվրոպայի էկոնոմիկան 2012 թվականին կաճի ընդամենը 2 տոկոսով, թեեւ Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերը եւ ֆուտբոլային մրցաշարերը կխթանեն եկամուտների աճը: Ինչպես հաղորդել է Reuters-ը, Հյուսիսային Աֆրիկայի շուկայի աճը 2012 թվականին կկազմի 3,6 տոկոս:

eMarketer Inc. վերլուծական ընկերության եւ Starcom MediaVest Group հաղորդակցական ընկերության փորձագետներն այն կարծիքին են, որ 2014 թվականից հետո խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը առաջ կանցնի Հյուսիսային Ամերիկայից եւ կդառնա աշխարհի ամենախոշոր գովազդային շուկան: Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն' 2014 թվականին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում գովազդային ծախսերը կհասնեն 173,2 մլրդ դոլարի:

Տնտեսական աճի տեմպերի դանդաղումը նպաստել է այն բանին, որ թվային մեդիայում գովազդի վրա ծախսվող միջոցներն ուղղորդվեն այնպիսի երկրներ, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Մասնավորապես, Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների գովազդային շուկան մյուս տարածաշրջանների համեմատ ավելի լավ արդյունքներ է արձանագրել շնորհիվ Չինաստանում եւ Հնդկաստանում սպառողական ծախսերի ավելացման:

«Հաճախորդներից ավելի ու ավելի շատ հարցեր են ստացվում այն բանի վերաբերյալ, թե ինչպես ճիշտ օգտագործել թվային գովազդի վրա ծախսվող միջոցները,- գրում է Starcom MediaVest-ի փոխնախագահ, հետազոտությունների բաժնի ղեկավար Քեյթ Սիրկինը:- Սա պարզապես գովազդային ցուցանակ կախ տալը չէ: Դուք պետք է շահագրգռեք սպառողին»:

2014 թվականին Ասիախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում օնլայն գովազդի ծախսերը կկազմեն 22,2 մլրդ դոլար կամ օնլայն գովազդի համաշխարհային շուկայի 22,9 տոկոսը: Գովազդի համար կատարվող ընդհանուր ծախսերը Հյուսիսային Ամերիկայում, որի գովազդային շուկան ներկա պահի դրությամբ խոշորագույնն է աշխարհում, 2014 թվականին կկազմեն 190,6 մլրդ դոլար կամ համաշխարհային շուկայի 33,8 տոկոսը:

Վերլուծաբանների կանխատեսումների համաձայն' Արեւմտյան Եվրոպայի երկրներում գովազդի շուկան կվերականգնվի ցածր տեմպերով այն բանից հետո, երբ 2009 թվականին այն «սեղմվեց» 12,4 տոկոսով: Ըստ որում համաշխարհային գովազդային շուկայում Արեւմտյան Եվրոպայի բաժինը առաջիկա տարիներին միայն կնվազի:

Միեւնույն ժամանակ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում գովազդի շուկան 2014 թվականին կաճի մինչեւ 23,1 մլրդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում