Վերլուծություն

Apple-ի օգտատերերը մյուսներից ավելի են նվիրված առեւտրանիշին. GfK

2 րոպեի ընթերցում

Apple-ի օգտատերերը մյուսներից ավելի են նվիրված առեւտրանիշին. GfK

ԵՐԵՎԱՆ, 29 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple հեռախոսների տերերը շարժական սարքերի շուկայում մյուսներից ավելի են նվիրված իրենց ընկերությանը: Դա ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, ցույց Է տվել Գերմանիայի GfK ընկերության կատարած հետազոտությունը:

iPhone-ն օգտագործողների ավելի քան 84 տոկոսը հայտնել Է, որ եթե իրենք ստիպված լինեն ընտրելու նոր հեռախոս, ապա կրկին ձեռք կբերեն iPhone: Google-ի Android գործառնական համակարգի հիմքի վրա հեռախոսներն օգտագործողների թվում պլատֆորմին նվիրվածությունը կգերադասի պահպանել 60 տոկոսը:

Կանադայի Research In Motion-ի Blackberry-ի ցուցանիշն ավելի ցածր Է. օգտագործողների միայն 48 տոկոսն Է այն կարծիքին, որ կրկին այդպիսի հեռախոս կգնի:

Սմարթֆոնների վաճառքների կտրուկ աճն սկսվեց այն բանից հետո, երբ 2007 թվականին Apple-ը հանրությանը ներկայացրեց iPhone-ը: Նույնիսկ չնայած վերջին ժամանակներս տեմպերի դանդաղմանը, անցյալ տարի, IDC հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ աճը տարեկան հաշվարկով կազմել Է 49 տոկոս:

GfK-ի վերլուծաբան Ռայան Գառների կարծիքով՝ շուկայում առաջատար դիրք գրավելու համար այսօր ընթացող ակտիվ պայքարը կարող Է որոշել տարբեր առեւտրանիշների ապագան, քանի որ միջին հաշվով սպառողների շուրջ 63 տոկոսն Է գերադասում հետագայում ստանալ հենց այնպիսի հեռախոս, ինչպիսին այժմ ունի:

Գառներն այն կարծիքին Է, որ Android գործառնական համակարգի հիմքի վրա սարքերի թվի կտրուկ աճը, ինչպես նաեւ Microsoft-ի կողմից նոր Windows գործառնական համակարգի գործարկումը, որը համապիտանի Է համակարգիչների, պլանշետների եւ սամարթֆոնների համար, նշանակում Է, որ շուկայում դեռեւս տեղ կա այլ ընկերությունների համար:

«Այժմ Apple-ն զգալիորեն գերազանցում Է մյուս բոլորին, բայց հաջորդ տարվա նորույթները կարող են նրան մարտահրավեր նետել»,- հաղորդել Է նա:

Հետազոտությանը մասնակցել Է 4500 մարդ Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Չինաստանից եւ Ճապոնիայից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում