Վերլուծություն

Մեծ Բրիտանիան մտադիր Է բիզնեսը պաշտպանել կիբեռգրոհներից. BBC

3 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան մտադիր Է բիզնեսը պաշտպանել կիբեռգրոհներից. BBC

ԼՈՆԴՈՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը հրապարակել Է կիբեռհանցագործության դեմ պայքարի ռազմավարությունը: Դրանում գործի կդրվի երկրի Էլեկտրոնային հետախուզությունը՝ Կառավարական կապի վարչությունը (GCHQ):

Ոստիկանության կազմում կհայտնվեն «կիբեռմասնագետներ», որոնց պետք Է օգնեն զինված ուժերի մասնագետները: Կառավարությունը նաեւ մտադիր Է սկսել կիբռհանցագործությունից բնակչության պաշտպանության ուսուցման արշավը: Համացանցին Է բաժին ընկնում Մեծ Բրիտանիայի համախառն ներքին արդյուքի (ՀՆԱ) մոտավորապես 6 տոկոսը, եւ Էկոնոմիկայում դրա դերը մշտապես աճում Է: Մեծ Բրիտանիայի անվտանգության ազգային ռազմավարությունը, որը հրապարակվել Է 2010 թվականին, կիբեռգրոհները հավասարեցնում Է միջազգային ահաբեկչության գրոհներին:

Այն ժամանակ կառավարությունը 650 միլիոն ֆունտ ստեռլինգ (1 միլիարդ դոլար) Էր տրամադրել կիբեռանվտանգության ամրապնդման համար, հատկապես ենթակառուցվածքին եւ ռազմական օբյեկտներին:

Կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ ամեն ամիս պետական համակարգչային ցանցերն ստանում են ավելի քան 20 հազար վնասաբեր Էլեկտրոնային հաղորդագրություն, որոցից առնվազն հազարը ուղարկված Է լինում միտումնավոր: Կիբեռանվտանգության նոր ռազմավարությունը նաեւ նախատեսում Է կառավարության եւ մասնավոր հատվածի համագործակցություն:

Բացի դրանից, Կառավարական կապի վարչությունը մասնավոր ընկերություններին օգնություն ցույց կտա կիբեռանվտանգության ամրապնդման հարցերում: Պաշտպանության նախարարությունը կընդլայնի վերջերս ստեղծված Կիբեռպաշտպանության գործողությունների խումբը, իսկ ոստիկանության վարչությունները կոչված կլինեն հետեւելու Լոնդոնի ոստիկանության օրինակին եւ իրենց շարքերում ստեղծելու «կիբեռմասնագետների» պաշտոններ:

Կառավարությունը նաեւ մտադիր Է օգնություն ցույց տալ շարքային քաղաքացիներին: Անվտանգության ծառայությունները պնդում են, որ կիբեռգրոհների մինչեւ 80 տոկոսից կարելի կլիներ խուսափել հասարակ հակավիրուսային ծրագրերի միջոցով:

Նոր ռազմավարության հեղինակներն առաջարկում են օգտագործել հավաստագրման համակարգը, որպեսզի սպառողները կարողանան խուսափել կեղծ հակավիրուսային ծրագրերից:

Նոյեմբերի սկզբին Մեծ Բրիտանիայում կայացել Է կիբեռանվտանգության հարցերին նվիրված միջազգային խորհրդաժողով: Կառավարական կապի վարչության ներկայացուցիչները հայտարարում են, որ Մեծ Բրիտանիայի վրա կիբեռգրոհները հասել են «սպառնալից» մակարդակի: Երկրի Էկոնոմիկան եւ անվտանգությունն ավելի ու ավելի շատ Է կախված համակարգչային ցանցերից:

Կիբեռանվտանգության հարցերի գծով վարչապետի ներկայացուցիչ բարոնուհի Նեւիլ Ջոնսն ասել Է, որ կիբեռգրոհների մեծ մասը գալիս Է Ռուսաստանից եւ Չինաստանից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում