Վերլուծություն

Ըստ փորձագետների՝ «Արաբական գարնան» երկրներին անհրաժեշտ Է իրենց «Մարշալի պլանը»

3 րոպեի ընթերցում

Ըստ փորձագետների՝ «Արաբական գարնան» երկրներին անհրաժեշտ Է իրենց «Մարշալի պլանը»

ԿԱՀԻՐԵ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական երկրների Էկոնոմիկային, որտեղ արդեն գրեթե մեկ տարի Է, ինչ շարունակվում են ժողովրդական հուզումները, անհրաժեշտ Է «Մարշալի պլանի» օրինակով ընդգրկուն օժանդակություն: Այդ կարծիքը, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտնել են այն փորձագետները, որոնք Բեյրութում մասնակցում են Արաբական բանկերի միության խորհրդաժողովին: «Անհրաժեշտ Է ստեղծել արաբական հիմնադրամ՝ հարուստ բնական պաշարներ ունեցող պետությունների մասնակցությամբ, որպեսզի միջոցներն ուղղորդվեն այն երկրների Էկոնոմիկաների զարգացմանը, որտեղ տեղի են ունեցել հեղափոխություններ»,- ասված Է փորձագետների զեկույցում, որն այսօր հրապարակել Է եգիպտական «Ալ Ահրամ» թերթը:

Այդ հիմնադրամի նախատիպը, փորձագետների կարծիքով՝ պետք Է դառնա «Մարշալի պլանը»՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպային ցույց տրված տնտեսական օգնության ծրագիրը, որն այդպես Է կոչվել այն ժամանակ ԱՄՆ-ի պետքարուղարի պաշտոնն զբաղեցրած Ջոն Մարշալի անվամբ:

Արաբական բանկերի միության ղեկավար Ադնան Յուսեֆի խոսքով՝ Եգիպտոսում կատարված հեղափոխության պատճառով Էկոնոմիկայի տարեկան աճի մակարդակը 5,1 տոկոսից իջել Է մինչեւ 1,21 տոկոս: Այս ցուցանիշները նաեւ զգալիորեն կրճատվել են Թունիսում, Սիրիայում եւ Եմենում: «Արաբական երկրների Էկոնոմիկայում անհրաժեշտ Է արտակարգ դրություն հայտարարել»,- համոզված Է փորձագետը:

Նրա խոսքով՝ արաբական երկրների կառավարությունները պետք Է կրճատեն բյուջների պակասուրդը, Էկոնոմիկայի աշխուժացման համար ներքին շուկայում խթանեն պահանջարկն, այդ թվում՝ վարկավորման ծրագրերի միջոցով: Նա հիշեցրել Է, որ արաբական աշխարհում գործում Է 430 բանկային կազմակերպություն, որոնց միջոցների ծավալը գնահատվում Է երեք տրիլիոն դոլար:

Արաբական բանկերի միջազգային միության ղեկավար Ջոզեֆ Թարբիեն նշել Է, որ եթե տարածաշրջանի երկրներում անցումային շրջանը ձգձգվի, ապա արաբական գարունը կվերածվի խստաշունչ ձմռան: «2011 թվականին անկայունության պատճառով արաբական երկրներ արտասահմանյան ներդրումների ներհոսը 2010 թվականի ավելի քան 20 միլիարդ դոլարից կրճատվել Է 83 տոկոսով՝ մինչեւ 4,8 միլիարդ դոլար»,- ասել Է Թարբիեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում