iPad-ը կարող Է Apple-ին համակարգիչների շուկայի առաջատար դարձնել. Canalys
3 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լայն ժողովրդականություն վայելող iPade պլանշետն Apple ընկերությանը թույլ կտա մինչեւ 2012 թվականի հուլիսը համակարգիչների համաշխարհային շուկայում HP-ից խլել առաջատարությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում «Արմենպրես»-ը, վկայում Է Canalys վերլուծական գործակալության կանխատեսումը:
Իր հետազոտություններում Canalys-ը պլանշետները դասում Է սովորական համակարգիչների շարքին: Ըստ ընկերության տվյալների՝ ընթացիկ տարվա երրորդ եռամսյակում Apple-ը կարողացել Է անձնական համակարգիչների շուկայում զբաղեցնել երկրորդ տեղը: Առաջին տեղի համար HP-ի հետ պայքարը կծավալվի արդեն ընթացիկ եռամսյակում, սակայն Apple-ին , հնարավոր Է, հարկ կինի թողարկելու iPad-ի նորացված մոդելը, որը, ենթադրաբար, դուրս կգա 2012 թվականի գարնանը, նախքան ընկերությունը կկարողանա մրցակցից առաջ անցնել համակարգիչների բեռնառաքումներով, նշում են Canalys-ի փորձագետները:
Ըստ Canalys-ի գնահատման՝ 2011 թվականին համակարգիչների համաշխարհային բեռնառաքումները կհասնեն 415 միլիոնի, ինչը 15 տոկոսով ավելի Է, քան մեկ տարի առաջ: Փորձագետները նշում են, որ շուկայի դրայվեր են դարձել առավելապես պլանշետայտին համակարգիչները: Վերլուծական գործակալության կանխատեսման համաձայն՝ ընթացիկ տարում կբեռնառաքվի այս տիպի շուրջ 59 միլիոն սարք:
Սեգմենտում առաջատարի դիրքը կայունորեն պահպանում Է iPad-ը՝ վերահսկելով պլանշետների համաշխարհային շուկայի մոտավորապես երկու երրորդը: Սակայն Canalys-ի մասնագետներն սպասում են, որ Barnes & Noble մանրավաճառի Amazon Kindle Fire եւ Nook Tablet պլանշետները, որոնց վաճառքներն ԱՄՆ-ի տարածքում սկսվել են նոյեմբերին, կարող են Միացյալ Նահանգների հանգուցային շուկայում ստիպել փոքր-ինչ նահանջել լայն ժողովրդականություն վայելող մրցակցին:
Canalys-ի վերլուծաբանները նշում են, որ նոուտբուքերի սեգմենտում առաջիկա տարիներին աճին կնպստեն ուլտրաբուքերը՝ բարակ եւ թեթեւ դյուրակիր համակարգիչները՝ շուրջ հազար դոլար գնով, որոնց մշակումը նախաձեռնել Է Intel կորպորացիան:
Canalys-ի կանխատեսման համաձայն՝ 2012 թվականի առաջին կեսին համակարգչային ինդուստրիայի առջեւ կծառանան կոշտ սկավառակների շուկայի բարդ իրադրության հետ կապված դժվարությունները: Խնդիրները պայմանավորված են Թաիլանդում տեղի ունեցած աղետալի հեղեղմամբ, որը վնասել Է վինչեստերների խոշորագույն արտադրողների ֆաբրիկաները: