Վերլուծություն

Կան արդյոք սովյալներ հարուստ երկրներում. Deutshe Welle

5 րոպեի ընթերցում

Կան արդյոք սովյալներ հարուստ երկրներում. Deutshe Welle

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սովը զարգացող երկրների հիմնախնդիրն Է, բայց նույնիսկ բարեկեցիկ պետություններում կան չունեւորներ, որոնք սովի են մատնված: Եվրամիությունում յուրաքանչյուր հինգերորդ երեխայի չքավորություն Է սպառնում, ԱՄՆ-ի յուրաքանչյուր տասներորդ բնակիչն ի վիճակի չԷ կերակրել իրեն:

Եվրամիության հարաբերականորեն բարեկեցիկ երկրներում սովն այնքան Էլ տարածված երեւույթ չԷ: Սակայն Եվրոպայի երկրներում Էլ քիչ չեն այն մարդիկ, ովքեր մշտապես թերասնվում են: Դա նախեւառաջ վերաբերում Է անտուններին: Եվրամիության կես միլիարդ բնակիչների թվում նրանք, ըստ տարբեր տվյալների՝ 100 հազարից մինչեւ 1 միլիոն են: 2011 թվականի սեպտեմբերին Եվրախորհրդարանը վերստին պահանջեց անօթեւան մարդկանց խնդիրը վերջնականապես լուծել մինչեւ 2015 թվականը: Ըստ Եվրահանձնաժողովի տեղեկությունների՝ Եվրամիությունում երեխաների 20 տոկոսին սպառնում Է աղքատությունը: Գերմանիայում այդ թիվը 16 տոկոս Է:

Եվրամիությունում աղքատ Է համարվում նա, ով միջին եկամտի 60 տոկոսից պակաս Է վաստակում: Բնականաբար դա համեմատելի չԷ զարգացող երկրներում տիրող իրադրության հետ:

Եվրամիության բոլոր երկրներում աղքատության մեջ ապրող առավել խոշոր Էթնիկական խումբը գնչուներն են: «Միլիոնավոր գնչուներ ապրում են տնտեսական ու սոցիալական մեկուսացման, խտրականության եւ ռասիզմի պայմաններում»,-անկեղծորեն խոստովանել Է զբաղվածության, սոցիալական հարցերի եւ սոցիալական ինտեգրացման քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Լասլո Անդորը:

«Վերջին տարիներին աղքատների թվաքանակը ոչ միայն չի նվազել, այլեւ աճել Է: Ֆինանսական ճգնաժամի պայմաններում Եվրամիության մոտավորապես 80 մլն բնակիչներ կարող են հայտնվել այդ կատեգորիայում»,-հայտարարել Է Լասլո Անդորը՝ ելույթ ունենալով Եվրամիության գիտաժողովում: Դրա հետ մեկտեղ Եվրամիության կանխատեսման մեջ նշվում Է, որ այդ 80 միլիոնի քառորդ մասը 2020 թվականին ի վիճակի կլինի վերստին բավարար չափով ապրուստ վաստակելու:

Իրադրության բարելավման համար վճռորոշ նախադրյալ Է գործազրկության մակարդակի իջեցումը: Ներկայում Եվրամիության 23 մլն քաղաքացիներ աշխատանք չունեն, ինչը 7 միլիոնով ավելի Է, քան մինչեւ ֆինանսական ճգնաժամի սկսվելը: Եվրամիության 27 երկրներից քսանում գործազուրկների ընտանիքների երեխաները ենթարկված են աղքատության վտանգին: Այս իրադրությունը բնորոշ Է ոչ միայն վերջերս Եվրամիությանն անդամակցած երկրներին, այլեւ տնտեսապես զարգացած պետություններին, ինչպիսին Է, օրինակ՝ Իտալիան:

Լասլո Անդորն այն կարծիքին Է, որ Եվրամիությունում գոյություն ունի աղքատության աշխարհագրական սահման. երկիրը որքան ավելի հյուսիս կամ արեւմուտք Է գտնվում, այնքան ավելի լավ են բնակչության ամենաաղքատ խավերի կենսապայմանները: Եվրամիության առավել չքավոր տարածաշրջաններն են՝ Արեւելյան Լեհաստանը, Բուլղարիան, Ռումինիան եւ Սլովակիայի առանձին տարածաշրջաններ: «Եվրամիության մի քանի երկրներում կարիքավորները կամ չեն կարող աջակցություն ակնկալել, կամ չեն օգտվում սոցիալական օգնության իրավունքից: Ոմանք ամբողջովին կախված են նպաստներից, ինչը նրանց թույլ չի տալիս դուրս պրծնելու աղքատության ճիրաններից»,-պարզաբանում Է եվրահանձնակատարը:

Ոչ միայն Եվրոպայում, այլեւ Միացյալ Նահանգներում աղքատությունը եւ լիարժեք սնվելու համար միջոցների անբավարարությունը ավելի ու ավելի տարածված երեւույթ են դառնում: Feeding America կազմակերպության տվյալների համաձայն, որը 200 բարեգործական ճաշարան Է պահում ԱՄՆ-ի բոլոր 50 նահանգներում, 37 մլն ամերիկացիներ չեն կարողանում վաստակել իրենց կերակրելու համար եւ հարկադրված են ապավինել բացառապես պետության օգնությանը կամ բարեգործական կազմակերպություններին: 2005 թվականից նրանց թիվը, ովքեր սնվում են բարեգործական ճաշարաններում, աճել Է գրեթե կրկնակի: Feeding America կազմակերպության ներկայացուցիչներն արձանագրել են, որ նրանց մոտավորապես մեկ երրորդն այնքան կարիքավոր են, որ հնարավորություն չունեն կանոնավոր կերպով սնունդ գնել եւ ժամանակ առ ժամանակ ստիպված են սոված են մնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում