Վերլուծություն

Չինական կողմի կարծիքով՝ համաշխարհային Էկոնոմիկայի չհավասարակշռված վերականգնումն ավելի լավ Է, քան հավասարակշռված ռեցեսիան

3 րոպեի ընթերցում

Չինական կողմի կարծիքով՝ համաշխարհային Էկոնոմիկայի չհավասարակշռված վերականգնումն ավելի լավ Է, քան հավասարակշռված ռեցեսիան

ՊԵԿԻՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանը գտնում Է, որ համաշխարհային Էկոնոմիկայի չհավասարակշռված վերականգնումն ավելի լավ Է, քան վերջինիս հավասարակշռված անկումը: Այդ մասին, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Վան Ցիշանն առեւտրի չին-ամերիկյան հանձնաժողովի՝ Չենդու քաղաքում (Սիչուանի հարավարեւմտյան նահանգ) բացված նիստում: Այնտեղ Միացյալ Նահանգների պատվիրակությունը գլխավորում Է ԱՄՆ-ի առեւտրի նոր նախարար Ջոն Բրայսոնը:

«Համաշխարհային Էկոնոմիկայում իրադրությունը ծանր Է, գլխավոր գերկայությունը նախկինի պես մնում Է դրա վերականգնման խնդիրը»,- ասել Է Չինաստանի փոխվարչապետը՝ ելույթ ունենալով երկկողմ հանձնաժողովի մասնակիցների առջեւ, որտեղ Պեկինը եւ Վաշինգտոնն ամեն տարի քննարկում են երկու երկրների առեւտրա-տնտեսական համագործակցության հարցերը, ինչպես նաեւ արծարծում զարգացման եւ համաշխարահային Էկոնոմիկայի խնդիրները:

«Չհավասարակշռված վերականգնումը շատ ավելի լավ Է, քան հավասարակշռված ռեցեսիան»,- հայտարարել Է Վան Ցիշանը: Ըստ որում պաշտոնյան կոչ Է արել միավորելու երկու երկրների այն ջանքերը, որոնք նպատակամղված են համաշխարհային Էկոնոմիկայի հավասարկաշռված աճին: ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետն ուշադրություն Է դարձրել նաեւ ինչպես Չինաստանում, այնպես Էլ ԱՄՆ-ում առողջ տնտեսական զարգացում պահպանելու անհրաժեշտությանը: Նրա խոսքով՝ չինական ուժեղ Էկոնոմիկան համապատասխանում Է մնացած ամբողջ աշխարհի շահերին: «Լինելով աշխարհի առաջատար Էկոնոմիկաները՝ Չինաստանը եւ ԱՄՆ-ը պետք Է համաշխարհային Էկոնոմիկայում դրական ավանդ ներդնեն սեփական կայուն զարգացման միջոցով»,- ընդգծել Է Վան Ցիշանը:

ԱՄՆ-ը Եվրամիությունից հետո Չինաստանի երկրորդ խոշորագույն առեւտրական գործընկերն Է: 2010 թվականին երկրների միջեւ ապրանքաշրջանառության ծավալը գերազանցել Է 385 միլիարդ դոլարը: Սակայն երկու երկրների առեւտրա-տնտեսական հարաբերություններում գոյություն ունեն մի շարք հիմնախնդիրներ: Ամենասուր հարցերից մեկը Չինաստանի՝ երկար տարիներ պահպանվող հավելուրդն Է: Որպես նման հավասարակշռախախտման գլխավոր պատճառ Վաշինգտոնը համարում Է չինական կողմից յուանի միտումնավոր իջեցված փոխարժեքը:

Սակայն Պեկինն այլ կարծիքի Է եւ Վաշինգտոնին բազմիցս կոչ Է արել կարգի բերելու ներքին տնտեսական խնդիրները, ինչպես նաեւ վերացնելու Չինաստան բարձրտեխնոլոգիական արտադրանքի արտահանման սահմանափակումները, ինչը թույլ կտա նվազեցնել հավասարակշռախախտումը երկկողմ առեւտրի բնագավառում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում