Դամասկոս. «Եթե մեզ մարտ պարտադրեն, մենք կմարտնչենք». Le Monde
4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը պաշտոնական պատասխան չի տվել Արաբական պետությունների լիգայի վերջնագրին, որը նրան սպառնացել Է տնտեսական պատժամիջոցներով, եթե բռնությունը չդադարեցվի. դեռեւս դրանից առաջ նրան ժամանակավորապես հեռացրել Էին այս կազմակերպության աշխատանքին մասնակցելուց:
Վերջնագրին ի հակակշիռ Դամասկոսը Արաբական պետությունների լիգայի մի շարք երկների մեղադրել Է այն բանում, թե դրանք այս կազմակերպությունն օգտագործում են որպես «միջոց», որպեսզի ներթափանցեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Կիրակի օրը բրիտանական The Sunday Times շաբաթահանդեսում հրապարակված զրույցում Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն այն ենթադրությունն Է արել, թե այս գործողությունը ձեռնարկվել Է «արեւմտյան երկրների համար Սիրիայի դեմ ռազմական ներխուժում իրականացնելու պատրվակ ապահովելու» նպատակով: Հայտարարելով, որ ինքը «լիովին» պատրաստ Է մարտնչելու եւ, եթե անհրաժեշտ լինի՝ զոհվելու օտարերկրյա զինված ուժերի դեմ պայքարում («դա ինքնին հասկանալի Է ու անվիճելի»), Սիրիայի նախագահն ընդգծել Է, որ ցավ Է զգում թափված արյան յուրաքանչյուր կաթիլի համար:
Իր հերթին Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուալեմը կիրակի օրը կայացած մամլո ասուլիսում հայտարարել Է. «Արաբական պետությունների լիգայի» առաջարկությունը բովանդակում Է այնպիսի կետեր, որոնք արտացոլում են ճգնաժամն սկսվելուց հետո լիգայի որոշ անդամ երկրների բռնած դիրքերի անհավասարակշռությունը»,- հավելել Է նա այն բանից հետո, երբ համաարաբական կազմակերպությունն այս կիրակի մերժել Է Դամասկոսի խնդրանքը՝ փոփոխություններ մտցնելու Սիրիա 500 դիտորդներից բաղկացած պատվիրակություն ուղարկելու ծրագրի մեջ: «Գոյություն ունեցող սխեման Արաբական պետությունների լիգայի հանձնակատարներին տրամադրում Է բացառիկ լայն իրավունքներ, որոնք գործնականում անհնարին են, հասնում են մինչեւ ազգային ինքնիշխանության խախտման»,- ընգծել Է նա:
«Եթե մեզ մարտ պարտադրեն, մենք կմարտնչենք»,- պնդում Է նախարարը:- Մենք հուսով ենք, որ դա մեզ չի պարտադրվի (®), Սիրիայի հիմնախնդիրը կարող են լուծել սոսկ սիրացիներն իրենք»:
Արաբական երկրները Սիրիայի կառավարությանը կշտամբում են այն բանի համար, որ վերջինս, հակառակ իր խոստման, չի կատարում ճգնաժամից դուրս գալու արաբական պլանը, որը նախատեսում Է բռնության դադարեցում, քաղաքներից զինվորական կազմավորումների դուրսբերում, հազարավոր ձերբակալվածների ազատ արձակում եւ արաբ դիտորդներին իրադարձության վայր մուտքի ապահովում: Բռնության ծավալման պայմաններում ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Թուրքիան, ինչպես նաեւ Իրանը հայտարարել են, թե անհանգստանում են «քաղաքացիական պատերազմի» սկսվելուց:
Կիրակի օրը Դամասկոսում առնվազն երկու հրթիռ Է արձակվել Բաաս կուսկացության նստավայրերից մեկի ուղղությամբ, որն իշխանության գլուխ Է կանգնած 1963 թվականից: Դա մարտ ամսվա կեսերից ժողովրդական ապստամբությունն սկսվելուց ի վեր մայրաքաղաքում ընդդիմության ուժերի առաջին հարձակումն Է նախագահի վրա: Դա «տեղի Է ունեցել լուսաբացից առաջ, երբ շենքը գործնականում դատարկ Է եղել: Ըստ երեւույթին, այս գործողության նպատակը վարչակարգին համապատասխան ուղերձ հղելն Էր»,- հայտարարել Է տեղի ունեցածի վկաներից մեկը, որը չի ցանկացել հայտնել իր անունը:
Ամերիկայի Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Թուրքիան պայքարում են պատժամիջոցների խստացման համար: Փարիզը, Բեռլինը եւ Լոնդոնը ցանկանում են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի Մարդու իրավունքների հանձնաժողով ներկայացնել մի բանաձեւ, որը կդատապարտի ճնշումները: Երեքշաբթի օրը քվեարկություն կանցկացվի այս հարցի շուրջը: