Վերլուծություն

Ինչու Է կենսավառելիքի արտադրությունը սրում սովի հիմնախնդիրը. Deutshe Welle

5 րոպեի ընթերցում

Ինչու Է կենսավառելիքի արտադրությունը սրում սովի հիմնախնդիրը. Deutshe Welle

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենսավառելիքը պետք Է նվազեցնի նավթից արդյունաբերական երկրների կախվածությունը, կրճատի մթնոլորտ ածխաթթվական գազի արտանետումը: Միեւնույն ժամանակ դրա արտադրությունն ուղղակի իմաստով խլում Է զարրգացող երկրների բնակիչների մի կտոր հացը:

Դեռ Հենրի Ֆորդին Էր հայտնի, որ ավտոմեքենան կարող Է երթեւեկել կենսավառելիքով: Բայց այդ փաստը երկար ժամանակ քչերին Էր հետաքրքրում: Այսօր իրադրությունն արմատապես փոխվել Է. կենսավառելիքի նկատմամբ հետաքրքրությունը մեծ Է ավելի քան երբեւԷ: Վճռորոշ դեր խաղացին կլիմայի գլոբալ տաքացման հետ կապված խնդիրները: Այսպես, Եվրամիության երկրները նպատակ են դրել մինչեւ 2020 թվականը վառելիքին հավելել մինչեւ 10 տոկոս բիոԷթանոլ: Այդպիսով՝ նրանք ծրագրում են նվազեցնել վնասակար մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի ծավալը: Ծրագրվում Է կենսավառելիքն օգտագործել նաեւ ավիացիայում:

Կենսավառելիքն արտադրվում Է սահմանափակ հումքից: Բենզինին ավելացվող Էթանոլն ստացվում Է շաքարի բարձր պարունակություն ունեցող մշակաբույսերից, ինչպիսիք են, օրինակ՝ եգիպտացորենը, ցորենը, շաքարի ճակնդեղը: Կենսադիզելային վառելիքին արտադրվում Է հլածուկից, յուղատու արմավենիներից եւ այլ մշակաբույսերից: Եվրամիության երկրները եւ ԱՄՆ-ը կենսավառելիքի արտադրությունը խրախուսում են դոտացիաներով եւ հարկային արտոնություններով: Դրա համար Էլ խոշոր կոնցեռններն սկսել են ավելի ու ավելի հաճախ հողահանդակներ գնել զարգացող երկրներում, որպեսզի դրանցում աճեցնեն կենսավառելիքի արտադրության համար անհրաժեշտ մշակաբույսեր:

Փորձագետների կարծիքով՝ դա սրում Է զարգացող երկրների բնակիչներին պարենամթերքով ապահովելու խնդիրը. կենսավառելիքը դառնում Է սննդամթերքի ուղղակի մրցակիցը: Միջին դասի մեկ ավտոմեքենայի լցավորման համար անհրաժեշտ ծավալի կենսավառելիք արտադրելու համար պահանջվում Է, օրինակ՝ այնքան եգիպտացորեն, որը կբավականացներ մի ամբողջ տարվա ընթացքում մեկ մարդու կերակրելու համար:

ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության (FAO) վիճակագրության համաձայն՝ 2000-ից մինչեւ 2009 թվականն ընկած ժամանակահատվածում բիոԷթանոլի արտադրության ծավալը մեծացել Է չորս անգամ, իսկ կենսադիզելինը՝ տասն անգամ: Այդ ժամանակաշրջանում աճեցված եգիպտացորենի միայն փոքր մասն Է օգտագործվել սննդամթերք արտադրելու համար: Իրավապաշտպան կազմակերպությունների կարծիքով՝ խոսքը շատ ցածր գներով հողերի վաճառքի մասին Է, ինչը շատ ձեռնտու Է խոշոր կոնցեռնների համար: Հանուն նրանց շահերի խախտվում Է բնիկների իրավունքը, որոնք, զրկվելով հողամասերից, զրկվում են նաեւ իրենց կերակրելու հնարավորությունից: Oxfam միջազգային բարեգործական կազմակերպության տվյալների համաձայն՝ խոշոր գլոբալ ներդրողները, սկսած 2001 թվականից, զարգացող երկրներում գնել կամ վարձակալել են 227 մլն հեկտոր հող:

ԱՄՆ-ի գյուղատնտեսույթան նախարարությունը խոստովանել Է, որ 2007-2008 թվականների պարենային ճգնաժամի ժամանակաշրջանում բիոԷթանոլի արտադրության պատճառով եգիպտացորենի գներն աճել են մեկ երրորդով: Վերջին ամիսներին միջազգային տասը առաջատար կազմակերպություններ, ներառյալ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը, FAO-ն, Համաշխարհային բանկը, Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը եւ ուրիշներ, պահանջում Էին չեղյալ հայտարարել բենզինի եւ դիզվառելիքի մեջ կենսավառելիքի ավելացման սուբսիդիաներն ու օրինականացված բաժնեչափերը: Փորձագետները գտնում են, որ նպատակը չի արդարացնում միջոցները: Էկոլոգիային չվնասելու ձգտումը ապարդյուն Է անցնում: Կենսավառելիքի այրման արդյունքում նույնքան ածխաթթվական գազ Է արտազատվում, որքան այն բույսերի կողմից կլանվում Է աճի եւ հասունացման շրջանում: Բերքի հավաքման, դրա վերամշակման եւ փոխադրման համար մեծ քանակությամբ ԷլեկտրաԷներգիա Է ծախսվում: Այս ամենը բացասաբար Է ազդում բնապահպանության վրա:

Մինչ Եվրամիության արդյունաբերապես զարգացած երկրները եւ ԱՄՆ-ը կվերանայեն կենսավառելիքի արտադրության եւ օգտագործման հայեցակարգը, հարուստ պետությունների բնակիչները նախկինի պես իրենց ավտոմեքենաները կլցավորեն թերասնվողների հաշվին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում